Friday, May 1, 2009

Գյուլը հավաստիացնում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև համաձայնագիրը շահավետ կլինի Ադրբեջանի համար

Tert.am. 30-4-2009- Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը հայտարարել է, որ պաշտոնական Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների բարելավման շուրջ հնարավոր համաձայնագիրը շահավետ կլինի նաև Ադրբեջանի համար։ Այդ մասին հաղորդում է թուրքական Hurriyet-ը։ Պրագայում Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսի հետ անցկացված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահը նշել է, որ Հայաստանի հետ համերաշխության և հարաբերությունների բարելավման համար ներդրվող ջանքերն ուղղված չեն Ադրբեջանի դեմ։ Ինչպես հայտարարել է Գյուլը, այդ քայլերը շահավետ են Թուրքիայի և Ադրբեջանի, ինչպես նաև Կովկասյան տարածաշրջանում կայունության հաստատման համար։

No comments: