Tert.am. 25-5-2009- Ադրբեջանն ընդլայնելու է հակամարտությունների գոտիներում գտնվող իսլամական երկրներին ցուցաբերվող նյութական և հումանիտար օգնությունը: Երկրիը մասնակցում է ֆինանսավորման բոլոր ծրագրերին, այդ թվում` պաղեստինցիներին հատկացվող օգնության ծրագրին: Այս մասին Trend News-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Ադրբեջանը, նրա խոսքերով, իր վրա է վերցրել Գազայի հատվածում փլուզված հասարակական կառույցներից մեկի վերականգնումը: Բացի այդ, Ադրբեջանը համագործակցում է Իրաքի հետ ֆինանսական և հումանիտար օգնություն ցուցաբերելու հարցում:Հարկ է նշել, սակայն, որ Ադրբեջանը հետ է կանչել Իրաքում խաղաղարար գործողություններ ծավալող իր զորքերը:
Tuesday, May 26, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment