
Tert.am. 25-5-2009- Ամեն օր մենք ձեռքերով դիպչում ենք տարբեր իրերի` դռների բռնակներին, փողին, մետրոյի շարժասանդուղքի երկաթյա ձողերին: Արդյո՞ք նման հպումները վտանգավոր չեն:
Կատարված վերլուծությունները ցույց են տվել, որ փողի վրա առկա է միայն մեկ տեսակի մանրէ, որն իրենից որևէ վտանգ չի ներկայացնում: Մետրոյի շարժասանդուղքի վրա առկա են մի քանի տեսակի մանրէներ և սնկեր, որոնք, թերևս, կարող են գրգռվածություն առաջացնել ցածր իմունիտետ ունեցող մարդկանց մաշկի վրա:
Պարզվել է, որ ամենավտանգավոր բացիլներն իրենց վրա կրում են սուպերմարկետների սայլակների բռնակները: Դրանց վրա հայտնաբերվել են տարբեր վտանգավոր հիվանդությունների բացիլներ:
Այս դեպքում մնում է հույս դնել միայն օրգանիզմի պաշտպանիչ ուժի վրա, հաղորդում է КП-ն:
No comments:
Post a Comment