Lragir 1-5-2009- Դաշնակցությունը, լինելով ընդդիմություն, որոշել է մնալ իշխանության մեջ: ՀՅԴ ԳՄ-ն որոշում է կայացրել ընդունել Հովիկ Աբրահամյանի երեկվա առաջարկը եւ ետ վերցնել ԱԺ մշտական հանձնաժողովի դաշնակցական նախագահների հրաժարականների դիմումները: Այսօր ԱԺ-ում այս մասին հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: ՙՄենք մեր կողմից պատրաստակամ ենք նոր մշակույթ ներդնել Հայաստանի քաղաքական ասպարեզում, քաղաքական հարաբերությունների մեջ: Եվ լինելով ընդդիմություն` կողմ ենք ու պայքարելու ենք, որ ընդդիմությունն ավելի ու ավելի հակակշռելու եւ զսպման մեխանիզմներ ունենա` աշխատելով իշխանության հետ՚,- հայտարարեց Վահան Հովհաննիսյանը` իրենց քայլը որակելով որպես քաղաքական դաշտի առողջացմանը միտված քայլ:
Friday, May 1, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment