
Tert.am. 30-4-2009- «Հայ-թուրքական սահմանը պետք է բացվի այն ժամանակ, երբ Հայաստանը դուրս բերի զորքերը Ադրբեջանի «գրավյալ» տարածքներից»,- նման կարծիք է հայտնել է Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Իլքեր Բաշբուգը։ Ինչպես հայտնում է թուրքական Hurriyet-ը, սա առաջին դեպքն է, երբ ռազմական ուժերի ներկայացուցիչներից որևիցե մեկը հայտնում է հայ-թուրքական սահմանի բացման շուրջ իր տեսակետը։
Նա նաև նշել է, որ Միացյալ Նահանգները պաշտոնական Անկարային որևիցե պահանջ չեն ներկայացրել Աֆղանստանի և Իրաքի շուրջ, սակայն հավելել է, որ Թուրքիան պետք է ավելացնի իր զորամիավորումների քանակը Աֆղանստանում, որպեսզի նախկինի պես կատարի իր առաքելությունը։
Գեներալ Բաշբուգը, անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությանը, վկայակոչել է երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, որ սահմանի բացումը պետք է ուղղորդվի միառժամանակ Ադրբեջանի «գրավյալ» տարածքներից հայկական զորքերի դուրս բերմամբ։ «Մենք կիսում ենք այս տեսակետը»,- եզրափակել է Բաշբուգը։
No comments:
Post a Comment