Sunday, May 10, 2009

Պաշտպանության բանակն ուժեղ է. հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարարը

Tert.am.9-5-2009- «Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը պատրաստ է դիմակայել հակառակորդի ցանկացած ոտնձգության», - այսօր Ստեփանակերտի Սպայի տանը կայացած տոնական միջոցառման ժամանակ հայտարարել է ԼՂՀ Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը։ Արցախյան պատերազմի մասին իր համառոտ ակնարկը ներկայացնելիս՝ Մովսես Հակոբյանը նշել է, որ այսօր Արցախի բանակաշինությունը հատուկ ուշադրության է արժանանում, ունի ժամանակակից ապահովման համար անհրաժեշտ զենք -զինամթերք։ Ի հավելումն՝ ԼՂՀ պաշտպանության նախարարը նշել է, որ հրադադարը պահպանվում է ոչ թե Ադրբեջանի բարի կամքի պատճառով, այլ բանակի ուժի շնորհիվ։ Նշենք, որ միջոցառման ընթացքում մի շարք պարգևատրումներ են եղել, որոնց թվում՝ «Ոսկե արծիվ» շքանշան է հանձնվել Լեռնային Ղարաբաղի նախկին անխագահ Արկադի Ղուկասյանին։

No comments: