Saturday, May 2, 2009

Իրանական ֆիլմն արժանացել է ամերիկյան փառատոնի մրցանակի

Tert.am- 1-5-2009- Իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Էլլիի պատմությունը» կինոնկարն արժանացել է Tribeca ամերիկյան կինոփառատոնի մրցանակի լավագույն սցենար անվանակարգում: Այդ մասին հաղորդում է Reuters-ը: Ժյուրիի որոշման համաձայն՝ «Էլլիի պատմությունն» արժանացել է մրցանակի «թեմայի և կերպարների համապարփակության», «խոչընդոտների վերացման և աշխարհի մեր ընկալումը խորացնելու» համար: Ռեժիսոր Ասղար Ֆարհադին որպես պարգև ստացել է 25 հազ. դոլար: Ավելի վաղ «Էլլիի պատմությունն» արժանացել էր Բեռլինյան կինոփառատոնի մրցանակի լավագույն ռեժիսորական աշխատանքի համար, ինչպես նաև FAJR իրանական միջազգային փառատոնի երկու մրցանակի` ռեժիսորական աշխատանքի և ֆիլմի հնչողության համար:

No comments: