Sunday, May 10, 2009

Հայաստանը և ԵՄ-ը. փակուղի, թե՞ նոր Շվեյցարիա Կովկասում

Tert.am.9-5-2009- Մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների հետ մեկտեղ Հայաստանում շատ քաղաքան գործիչներ ընդունում են, որ մարտի 1-ին ընդդիմության ելույթներից հետո մարդկանց ձերբակալումը իրականում նշանակում է քաղբանտարկյալների առկայություն: Նրանց թիվը Հայաստանում կարող է մոտ 100 մարդ կազմել, նրանց գործը անգամ չի քննվում դատարաններում: Այս մասին գրում է էստոնական « Postimees» թերթը` «Արևելյան համագործակցություն. նախապես պարտված ճակատամա՞րտ» հոդվածում: Այս երկրում ազատ են համարվում միայն տպագիր ԶԼՄ-ները, շարունակում է հեղինակը: 3,2 միլիոն մարդու համար օրական հրապարակվում է 30 000 օրինակ թերթ: Չնայած մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ակտիվ գործունեությանը, պետական մակարդակով դրան ոչ ոք լուրջ չի վերաբերվում: Հեղինակը նշում է, որ դեռևս վաղ է գնահատական տալ Արևելյան համագործակցության նախաձեռնությանը, որին 6 երկրների ղեկավարներ մի քանի օր առաջ սկիզբ դրեցեին Պրահայում: Վերջնական գնահատականը կախված է դրված նպատակից: Նրանք ցանկանում են Հայաստանը Հարավային Կովկասում Շվեյցարիա՞ դարձնել: Թե՞ պարզապես բարելավել իրենց դիրքերը` ԵՄ-ը շրջապատելով անվտանգության «բուֆերային գոտիով»: Նշենք, որ հոդվածի հեղինակը մասնակցել է Բրյուսելում և Երևանում անցկացված հարևանության քաղաքականության սեմինարին։

No comments: