
A1+ 30-4-2009- մամուլի ազատության ներկայացուցիչ Միկլոս Հարաշտին Հայաստանի իշխանություններին խնդրել է արագ անցկացնել ARMENIA Today-ի համակարգող Արգիշտի Կիվիրյանի ծեծի փորձաքննությունը:
Միկլոս Հարաշտին նամակ է ուղղել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին և Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, որում ասված է .ՙԼրագրողների դեմ բռնության դեպքերի չբացահայտումը, ստեղծում է անպատժելիության մթնոլորտ և կարող է բերել լրատվության ոլորտում աշխատողների հանդեպ բռնության նոր դեպքերի՚:
Հարաշտին նաև կոչ է արել Հայաստանի իշխանություններին արագ բացահայտել լրագրողների դեմ բռնությանների բոլոր գործերը և հայ լրագրողների անվտանգության ապահովման պատրաստակամություն հայտնել:
No comments:
Post a Comment