
/PanARMENIAN.Net/ 30.04.2009 - «Անկարան կարող է ստիպված լինել փոխելու իր դիրքորոշումը ` չնայած Ադրբեջանի կողմից աճող դժգոհությանը եւ ճնշմանը»: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության (AKP) անդամ Մուրադ Մերջանը:
«Եթե զուգահեռ դիվանագիտությունը, այն է` հայ-թուրքական սահմանի բացման բանակցությունները միաժամանակ Լեռնային Ղարաբաղից եւ նրա հարակից տարածքներից հայկական զորքերի դուրս բերման բանակցությունների հետ, չաշխատի, մենք պետք է արագություն ձեռք բերենք եւ սկսենք վերացնել խոչընդոտները»,- ասել է թուրք խորհրդարանականը, գրում է թուրքական Today's Zaman թերթը:
No comments:
Post a Comment