
/PanARMENIAN.Net/ 29.04.2009 -Մայիսի սկզբին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցով կմեկնի Վաշինգտոն: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեցին Վաշինգտոնի իրազեկ աղբյուրները, Հայաստանի արտգործնախարարին հրավիրել է ԱՄՆ պետաքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Հանդիպման ընթացքում կքննարկվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, եւ, ամենայն հավանականությամբ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:
No comments:
Post a Comment