Saturday, May 2, 2009

Ընդդիմությունը հայտարարել է մի շարք հանրահավաքներ անցկացնելու մասին

Tert.am- 1-5-2009- «Մայիսը լինելու է ակտիվ քաղաքական ամիս»,- այսօր ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀԱԿ անդամ, ՀՀՇ ղեկավար Արարատ Զուրաբյանն ու տեղեկացրել, որ ընդդիմությունը մայիս ամսին պատրաստվում է մի շարք հանրահավաքներ անցկացնել։ Արարատ Զուրաբյանն ասել է, որ Երևանի ընտրությունների քարոզարշավի շրջանակներում Հայ ազգային կոնգրեսը մայիսի 4-ին հանրահավաք կանցկացնի Արաբկիրում, մայիսի 5-ին՝ Նորք Մարաշում, մայիսի 6-ին՝ Աջափնյակում, մայիսի 7-ին՝ Դավիթաշենում, 13-ին՝ Ավանում, իսկ մայիսի 15-ին արդեն համապետական հանրահավաք՝ կրկին Մատենադարանում։Ի դեպ, Արարատ Զուրաբյանը հանրահավաքի մասնակիցներին ելույթով դիմելիս հայտարարել է, որ ոստիկանությունն այսօր կրկին փակել է մայրաքաղաք մտնող ճանապարհները, իսկ որոշ շրջաններում ոստիկանները նաև ավտոմատներով զինված են հսկել ճանապարհները։

No comments: