Friday, May 1, 2009

People ամսագիրը հրապարակել է աշխարհի 100 ամենագեղեցիկ մարդկանց ցուցակը

Tert.am. 30-4-2009- People ամսագիրը հրապարակել է աշխարհի 100 ամենագեղեցիկ մարդկանց ցուցակը։ Առաջին տեղում է դերասանուհի Քրիստինա Էփլգեյթը, ով հայտնի է «Ամուսնացած են, ունեն երեխաներ» սերիալում և Samantha Who? Կատակերգությունում իր դերերով։ Ամսագրի հեղինակներն իրենց հոդվածում առանձնահատուկ վերաբերմունք են ցուցաբերել Էփլգեյթի նկատմամբ, քանի որ վերջինս չի թաքցրել հանրությունից այն փաստը, որ 2008թ. նա ստացել է կրծքի քաղցկեղի ախտորոշում, իսկ այնուհետև պատմել է կաթնագեղձերի անդամահատման և վերականգման վիրահատությունների մասին։ Բացի Էփլգեյթից՝ վերոնշյալ ցուցակի մեջ են հայտնվել դերասանուհի Հոլի Բերին, դերասան Զակ Էֆրոնը, երգչուհի Քրիստինա Ագիլերան, «Միլիոնատերը հետնախորշից» ֆիլմի աստղ Ֆրեյդա Պինտոնը, դերասան Չենինգ Տատումը, ինչպես նաև աշխարհի ամենագեղեցիկների ցուցակում մշտապես տեղ զբաղեցնող Ջորջ Քլունին, Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը։ Ինչպես նշում է Reuters-ը, 2009թ. People-ում առաջին անգամ հայտնվել է ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման։ Նշենք, որ ցուցակի մասնակիցներին, բացի առաջին տեղից, ամսագրի խմբագրությունը բաշխում է ոչ կանոնակարգված՝ հաշվի չառնելով հավաքած ի քանակը։

No comments: