Tuesday, June 23, 2009

«Եվրատեսիլ-2009»-ի ծախսերը կազմել են մոտավորապես 40 մլն դոլար

Tert.am.22-6-2009- «Եվրատեսիլ-2009» երգի մրցույթի անցկացման ընդհանուր ծախսերը կազմել են մոտավորապես 40 մլն դոլար։ «Այդ ծախսերից մեկ երրորդը հոգացել է Առաջին ալիքը»,- Итоги ամսագրին տված հարցազրույցում ասել է «Առաջին ալիքի» գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը։ Ըստ վերջինիս՝ «այդ գումարի մեջ ընդգրկվել է ամեն ինչ՝ հյուրերի համար VIP- սրահներից մինչև Մոսկվայում անցկացված էսկուրսիաները, եվրոպական էկրանների վարձակալումը և պեկինյան պրոֆեսիոնալ հեռուստահամակարգերի ձեռքբերումը։ Իսկ շոուի գներն այդքան էլ մեծ չեն»։ Անդրադառնալով ծախսերի փոխհատուցմանը՝ նա նաև նշել է, որ «մոտավորապես 6 մլն շվեյցարական կրոն պետք է վճարեր Եվրոպայի հեռարձակման միությունը, սակայն մինչ այժմ այդ գումարները չեն ստացվել»։ Ինչպես նշել է Կոնստանտին Էռնստը, օգնել են հովանավորները, և հաջողվել է որոշ գումարներ փոխհատուցել տոմսերի վաճառքի միջոցով։Ըստ վերջինիս՝ մեծ էր մրցույթի պատմության մեջ ամենալավ եզրափակիչ համերգը կազմակերպելու ցանկությունը։ Նա նաև հավելել է, որ առաջիկայում հերթական հավակնոտ նախագիծը՝ Վանկուվերի օլիմպիական խաղերին Սոչին ներկայացնելու ծրագիրն է, որը տևելու է ընդամենը 6 րոպե։ «Առաջին ալիքի» գլխավոր տնօրենը խոստացել է այս անգամ ևս զարմացնել աշխարհին։

No comments: