Wednesday, June 3, 2009

ԿՈՆԳՐԵՍԻ ՏԵՂԵՐԸ ԱՎԱԳԱՆՈՒՄ ԹԱՓՈՒՐ ԿՄՆԱՆ. ԱՎԱԳԱՆԻՆ ԿՈՒՆԵՆԱ 52 ԱՆԴԱՄ

«Լրագիր» 2-6-2009- Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը որոշել է բոյկոտել ու չվերցնել Երեւանի ավագանու ընտրություններից հետո իրենց 13 մանդատը:ԿԸՀ մամուլի քարտուղար Տաթեւ Օհանյանը մեզ հետ զրույցում մեկնաբանեց, որ այս դեպքում Երեւանի ավագանու այդ 13 տեղերը թափուր կմնան, եւ դրանք չեն լրացվի որեւէ այլ կուսակցության ներկայացուցչի կողմից: Այսինքն` ընդդիմության` բոյկոտի պայմաններում Երեւանը կունենա ոչ թե 65, այլ 52 ավագանի:

No comments: