Լրանում է հայ ժողովրդի ամենասիրված անհատներից մեկի` մեր գրականության «անհաս գագաթի», մեր պատմության ամենաժողովրդական դեմքերից մեկի` Հովհաննես Թումանյանի 140-ամյակը: «Թումանյանի դասերը» ծավալուն հոդվածը վկայում է այն բարդ ու ծանր ճանապարհի մասին, որն անցել է Ամենայն հայոց բանաստեղծը: Նրա թողած գրական անգնահատելի ժառանգությունից զատ, այսօր, ավաղ, կրկնակի այժմեական են հնչում բանաստեղծի հրապարակախոսական հոդվածներն ու նամակները: 1921 թ. դեկտեմբերի 9-ին Ավետիք Իսահակյանին` Պոլսից Վենետիկ ուղարկված նամակը վառ ապացույցն է թումանյանական ազնիվ ոգու եւ ազգային գործչին հատուկ սկզբունքայնության: Նրա դառնացած նամակը կարծես մեզ հասցեագրված լինի. «Ես չեմ ուզում եւ չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրի մասից, թեեւ դու հարցնում ես: Կարճ ասեմ. մենք թե՛ դրսից եւ թե՛ ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխավորապես մենք: Մենք եմ ասում, եւ սրա մեջ է ճշմարտությունը: Մի մասը խաչագող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասն ապիկար թշվառականներ, եւ չերեւաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող երկրի շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր: Էսքան աղետների ու պարտությունների մեջ ո՛չ մի մեղավոր չերեւաց, ոչ ոք ոչ պատասխանի կանչվեց, ոչ պատասխան տվեց: Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը, նույն ճանապարհներով
.
Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցաներ, թե գոնե ամոթ ու խղճմտանք կա էս մարդկանց մեջ կամ էս ժողովրդի մեջ: Բայց ես ինչ եմ ասում, չկարողացանք գոնե վշտանալ կամ վշտացած երեւալ»: Ահա այսպիսի բանաձեւում:Saturday, June 13, 2009
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԴԱՍԵՐԸ...
Լրանում է հայ ժողովրդի ամենասիրված անհատներից մեկի` մեր գրականության «անհաս գագաթի», մեր պատմության ամենաժողովրդական դեմքերից մեկի` Հովհաննես Թումանյանի 140-ամյակը: «Թումանյանի դասերը» ծավալուն հոդվածը վկայում է այն բարդ ու ծանր ճանապարհի մասին, որն անցել է Ամենայն հայոց բանաստեղծը: Նրա թողած գրական անգնահատելի ժառանգությունից զատ, այսօր, ավաղ, կրկնակի այժմեական են հնչում բանաստեղծի հրապարակախոսական հոդվածներն ու նամակները: 1921 թ. դեկտեմբերի 9-ին Ավետիք Իսահակյանին` Պոլսից Վենետիկ ուղարկված նամակը վառ ապացույցն է թումանյանական ազնիվ ոգու եւ ազգային գործչին հատուկ սկզբունքայնության: Նրա դառնացած նամակը կարծես մեզ հասցեագրված լինի. «Ես չեմ ուզում եւ չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրի մասից, թեեւ դու հարցնում ես: Կարճ ասեմ. մենք թե՛ դրսից եւ թե՛ ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխավորապես մենք: Մենք եմ ասում, եւ սրա մեջ է ճշմարտությունը: Մի մասը խաչագող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասն ապիկար թշվառականներ, եւ չերեւաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող երկրի շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր: Էսքան աղետների ու պարտությունների մեջ ո՛չ մի մեղավոր չերեւաց, ոչ ոք ոչ պատասխանի կանչվեց, ոչ պատասխան տվեց: Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը, նույն ճանապարհներով
.
Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցաներ, թե գոնե ամոթ ու խղճմտանք կա էս մարդկանց մեջ կամ էս ժողովրդի մեջ: Բայց ես ինչ եմ ասում, չկարողացանք գոնե վշտանալ կամ վշտացած երեւալ»: Ահա այսպիսի բանաձեւում:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment