Saturday, June 6, 2009

Երևանը կառուցողական է համարում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումը

HayInfo-5-6-2009- համարում հինգշաբթի Սանկտ Պետերբուրգում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։Այդ մասին հաղորդում է “Նովոստի-Արմենիան“: «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջ շարժվել բանակցային գործընթացում: Երկու երկրների արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ շարունակել աշխատանքները կողմերի մոտեցումների համաձայնեցման և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոր հնարավոր հանդիպման կազմակերպման ուղղությամբ», - ասվում է ՀՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում սանկտպետերբուրգյան հանդիպումը հինգերորդն էր ՍԵրժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև։ Հանդիպումը սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Մեթյու Բրայզայի և Բեռնար Ֆասիեի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ: Այնուհետև Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպումը շարունակել են դեմ առ դեմ ձևաչափով: Մոտ 2.5 ժամ տևած բանակցություններն այնուհետև կրկին շարունակվել են ընդլայնված կազմով։ Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում Սարգսյանը հանդիպել է նաև ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ։ Նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների ընթրիքը։ Ուրբաթ ՀՀ նախագահը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի միջազգային 13-րդ տնտեսական ֆորումի աշխատանքներին: Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ուրբաթ կվերադառնա Երևան:

No comments: