Saturday, June 6, 2009

Հիլարի Քլինթոնի տեղակալը կայցելի Հայաստան

Tert.am. 5-6-2009- Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը պաշտոնական այց կկատարի Հարավային Կովկաս հաջորդ շաբաթ։ Գորդոնը կայցելի Հայաստան հունիսի 9-ին։ Ինչպես հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության կայքը, պաշտոնական այցի նպատակն է քննարկել տարածաշրջանային և երկկողմանի հարաբերություններին վերաբերող հարցեր։ Իր պաշտոնական այցի շրջանակներում Ֆիլիպ Գորդոնը հանդիպումներ կունենա կառավարության, քաղաքացիական կազմակերպությունների ներկայացուցիչների և այլ անհատների հետ։ Հայաստանյան այցից հետո Ֆիլիպ Գորդոնը պաշտոնական այցով կլինի Վրաստանում և Ադրբեջանում։ Նշենք, որ սա Գորդոնի՝ որպես ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի առաջին պաշտոնական այցն է Հարավային Կովկաս։ Նա ստանձնել է իր պաշտոնը 2009թ. մայիսի 15-ին՝ փոխարինելով Դանիել Ֆրիդին։

No comments: