«ԱԶԳ, 06-06-2009- Ըստ «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի, ռեժիսոր Բերի Լեւինգսթոնը որոշել է ֆիլմ նկարահանել ամերիկահայ բժիշկ Ջեկ Գեւորգյանի մասին, որը աշխարհին հայտնի է որպես «Դոկտոր Մահ»: Ինչպես տեղեկանում ենք «Մարմարա» օրաթերթից, Ջեկ Գեւորգյանի դերում հանդես կգա աշխարհահռչակ դերասան Ալ Պաչինոն: Դոկտոր Ջեկ Գեւորգյանը էֆթանազիայի կողմնակից է եւ 130 անբուժելի հիվանդների «օգնել է» մահանալ: Նա երկար տարիներ պայքար է մղել այդպիսի հիվանդներին մահվան իրավունք ընձեռելու համար: 1999 թվականին Միչիգանում Ջեկ Գեւորգյանը դատապարտվել է ազատազրկման եւ միայն 2007-ին ազատ արձակվել` քաղցկեղով տառապելու պատճառով: Դոկտոր Ջեկ Գեւորգյանը անցյալ տարի մասնակցել է ԱՄՆ-ի կոնգրեսական ընտրություններին` ստանալով քվեների միայն 2,7 տոկոսը:
Saturday, June 6, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment