Lragir 22-6-2009- Ուրբաթ օրը` հունիսի 19-ի երեկոյան վրաց սահմանապահները թույլ չեն տվել սահմանը հատել եւ Վրաստան մուտք գործել ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Ջավախք հայրենակցական միության ղեկավար Շիրակ Թորոսյանին, ով հայաստանյան պատվիրակության կազմում մեկնում էր Թբիլիսի` մասնակցելու սեմինարի: Կատարվածի վերաբերյալ զրուցեցինք ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ: - Հունիսի 19-ի երեկոյան Նաումանի հիմնադրամի հրավերով մեկնում էինք Թբիլիսի` մասնակցելու այնտեղ կազմակերխած սեմինարին: Դեռ Երեւանում Նաումանի հիմնադրամի ներկայացուցիչները նախապես մեզ հետ հանդիպել եւ տեղեկացրել էին, որ հայ-վրացական հարաբերությունների եւ ջավախահայության խնդիրների հետ կապված հանդիպում-քննարկումներ են կազմակերպում` որոշակի պետական, քաղաքական հասարակական գործիչների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Մենք համաձայնվել էինք ու ըստ պայմանավորվածության, ըստ նախապես մշակված ծրագրի մեկնում էինք Վրաստան: Բագրատաշենի սահմանակետում պատվիրակության բոլոր անդամներն անխոչընդոտ անցան վրացական սահմանը, իսկ ինձ սահմանապահները տեղեկացրին, որ ինձ հետ կապված խնդիրներ կան եւ պետք է դրանք ճշտվեն: Մեկ ժամից ավելի տեւեցին Թբիլիսիի հետ ճշտումները: Ես ներկայացրի իմ դիվանագիտական անձնագիրը, տեղեկացրի, որ ԱԺ պատգամավոր եմ, Նաումանի հիմնադրամի հրավերով եմ մեկնում Վրաստան, նախապես Վրաստանի ԱԳ նախարարության հետ մեր այցը եւ մասնակիցների ցանկը համաձայնեցված է: Սակայն մեկ ժամ անց, սահմանապահը մերկայացրեց, որ Թբիլիսիից իր բարձր վերադասը հրամայել է չթույլատրել Շիրակ Թորոսյանի մուտքը Վրաստան:
- Իսկ ի՞նչ հիմնավորում է ներկայացվել Ձեզ, կոնկրետ ի՞նչ պատճառաբանությամբ թույլ չտվեցին մուտք գործել Վրաստան:
- Սահմանապահները չունեին այդ լիազորությունները, եւ նրանք միայն հայտարարեցին, որ կատարում են բարձր վերադասի հրահանգը: Միեւնույն ժամանակ` իրենք իրենց կոռեկտ պահեցին ու ներողություն խնդրեցին կատարվածի վերաբերյալ:
- Ձեր կարծիքով ո՞րն էր պատճառը, ինքներդ` ինչպե՞ս կմեկնաբանեք կատարվածը:
- Անկեղծ ասած` ինքս էլ չեմ կարող հասկանալ պատճառը, որովհետեւ նման արգելքի համար անհրաժեշտ են բավական ծանրակշիռ պատճառներ, առավել եւս, որ ես ԱԺ պատգամավոր եմ, եւ ինձ Վրաստան մուտք գործել արգելելը վիրավորանք է մեր խորհրդարանին ու պետությանը: Դատելով որոշ վրացի պաշտոնյաների մեկնաբանություններից, այդ ամենի պատճառն իմ հասարակական գործունեությունն է: Նրանք մեկնաբանել են, թե Շիրակ Թորոսյանը հայհոյել է Վրաստանին, քննադատել է վրացական իշխանություններին: Իմ գործունեությունը բոլորի աչքի առաջ է, եւ ցանկացած իմ միտք` քննադատություն, թե մեկնաբանություն, արձանագրված է զլմ-ների կողմից: Որեւէ մեկը չի կարող ինձ մեղադրել, որ ես արգահատելի վերաբերմունք ունեմ վրաց ժողովրդի նկատմամբ: Ես քննադատել եմ վրաստանի իշխանության որոշ օղակների, կոնկրետ` հատուկ ծառայություններին, որոնք ոտնահարում են ջավախքում հայ ազգաբնակչության իրավունքները, եւ միշտ կոչ եմ արել, որ Վրաստանը միջազգային կառույցների առջեւ ստանձնած պարտավորությունների համաձայն, հարգի մարդու իրավունքները, ազգային փոքրամասնությունների իրավունքները: Եվ իմ այս այցը Վրաստան` պայմանավորված էր հենց նման հարցերի քննարկմամբ: Առ այսօր Վրաստանի իշխանությունները երբեք դեմ առ դեմ, երես առ երես չեն ուզեցել քննարկել այդ խնդիրները: Սա եզակի դեպքերից մեկն էր, երբ մենք նման պայմանավորվածություն էինք ձեռք բերել, բայց սահմանապահ ծառայությունը, որը հատուկ ծառայություների ենթակայության տակ է, արգելեց իմ մուտքը Վրաստան: Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ իրենք չեն ցանկանում երես առ երես քննարկել առկա խնդիրները, լսել խնդրի լուծման մեր առաջարկները:
- Դուք ԱԺ պատգամավոր եք, իշխող ՀՀԿ խմբակցության անդամ: Ձեզ հետ կատարված միջադեպի վերաբերյալ իշխանությունները` ԱԳ նախարարությունը, ԱԺ-ն ու իր ղեկավարը, որեւէ ձեւով արձագանքե՞լ են:
- ԱԳ նախարարություն տեղյակ է պահվել կատարվածի մասին եւ ԱԳՆ-ն շատ արագ արձագանքել է խնդրին: Վրաստանի համապատասխան պաշտոնյաների հետ վարվել են զրույցներ, ներկայացվել է բողոքի նոտա: Ինձ հետ կապի մեջ է մտել ՀՀ-ում Վրաստանի դեսպանի պաշտոնակատարը, եւ ես տեղյակ եմ պահել, թե ինչ է կատարվել ու պահանջել եմ, որ մեկնաբանեն, թե ինչո՞ւ ինձ թույլ չեն տալիս մտնել Վրաստան: Կատարվածի մասին տեղյակ է պահվել Սերժ Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին: Ես կարծում եմ, որ որոշակի գործողություններ կիրականացվեն ու այս խնդրին մինչեւ վերջ պարզաբանումներ կտրվեն, կհանվեն իմ վրա դրված Վրաստան մուտք գործելու արգելքը: Ես հաճախ եմ մեկնում Վրաստան, Ջավախքում եմ ես ծնվել, այնտեղ է իմ հայրական տունը:
- Դուք ինչպե՞ս կգնահատեք կատարվածը:
- ԱԳ նախարարությունը տեղեկացված էր իմ այցի մասին: Եթե ԱԳ նախարարությունը տեղեկացված է, իսկ հատուկ ծառայություններն արգելում են իմ մուտքը, ես չգիտեմ…այստեղ նոնսենս է առաջանում: Այդ պետության գերատեսչությունների թերի համագործակցության մասին է խոսում կատարվածը:
- Կատարված միջազդեպն ազդելո՞ւ է ձեր հասարակական գործունեության վրա. այսքանից հետո ավելի կոշտ դիրքորոշում ե՞ք ընդունելու, թե՞ մեղմ:
- Ես մարդու այն տեսակն եմ, ով ունի կոնկրետ, որոշակի սկզբունքներ: Ես իմ քայլերը կատարում եմ իմ սկզբունքների, դատողությունների, մտածողության եւ մենթալիտետին համապատասխան: Այսուհետ էլ այդպես շարունակելու եմ հասարակական գործունեությունը: Եթե Վրացական կողմը համարում է, որ ես հայհոյում եմ Վրաստանին, ապա չարաչար սխալվում է: Նորից եմ կրկնում` իմ գործունեությունը հրապարակային է եւ ես քննադատում եմ ընդամենը վրացական իշխանությունների որոշ օղակների գործունեությունը: Մինչդեռ, եթե այդ տեսանկյունից դիտարկենք, Վրաստանում կան բազմաթիվ եւ պետական, եւ հասարակական գործիչներ, որոնք շատ ավելի վատ վերաբերմունք ունեն ՀՀ-ի եւ հայ ժողովրդի նկատմամբ: Նույն ինքը` Միխայիլ Սահակաշվիլին կոպիտ վիրավորանք հասցրեց մեր պետությանը, երբ խոսում էր ՀՀ-ի տնտեսական վիճակի, տնտեսության փլուզման մասին:
- Կատարվածը, ձեր կարծիքով, ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ հայ-վրացական հարաբերությունների, ինչպես նաեւ` Ջավախքում տիրող իրավիճակի վրա:
- Կատարվածը մեծ վրդովմունք է առաջացրել Ջավախքում: Այնտեղի գրեթե բոլոր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները զանգահարել են ինձ ու իրենց մտահոգությունը հայտնել կատարվածի առնչությամբ: Ես չէի ուզենա, որ այս եղելությունն ավելի դրամատիկ վիճակի հասցներ Ջավախքը, առանց այն էլ` իրավիճակն այնտեղ սրված է: Չէի ուզենա սա օգտագործվեր` տեղում իրավիճակն ավելի սրելու համար, որովհետեւ տպավորություն կա, որ վրացական իշխանությունների որոշ օղակներ դիտավորյալ նման քայլերի են դիմում` սրելու համար վիճակը եւ սսկեցնելու` ջավախահայությանը: Կոչ կանեի, որ հանդարտություն պահպանեին ջավախահայերը: Ինչ վերաբերում է միջպետական հարաբերություններին, ապա չէի ուզենա, որ դրանց վրա անդրադառնար կատարվածը: Օրերս ՀՀ կժամանի Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, եւ կարծում եմ` այս միջադեպի վերաբերյալ քննարկումներ կլինեն: Միեւնույն ժամանակ ակնկալում եմ, որ վրացական կողմն ավելի խոհեմ կգտնվի եւ կփորձի հարթել իրավիճակը` թույլ չտալով, որ եւս մեկ սեւ բիծ ավելանա հայ-վրացական հարաբերությունների վրա:
Հարցազրույցը վարեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸTuesday, June 23, 2009
ԻՆՉՈՒ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏՎԵԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ

Հարցազրույցը վարեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment