
Tert.am.3-6-2009- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Սանկտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական ֆորումի շրջանակներում սպասվող հանդիպումը կարևորում են Կրեմլում: Այս մասին երեկ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան:
«Կարևոր է հենց նախագահների հանդիպման փաստը, քանի որ դա նշանակում է մի գործընթացի շարունակություն, որը նախագահը սկսել էր, երբ կնքվել էր Մոսկովյան հռչակագիրը»,- ասել է Տիմակովան` պատասխանելով «ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր տեղաշարժերի» մասին հարցին:
«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` ֆորումին մասնակցելու նպատակով Սանկտ Պետերբուրգ կայանալիք այցն արդեն իսկ կարևոր պահ է»,- նշել է Տիմակովան:
Նրա խոսքերով` «դա թույլ է տալիս ևս մեկ անգամ հանդիպել և քննարկել ընթացիկ իրավիճակը: Այստեղ կարևոր է երկխոսության շարունակության փաստը և այն, որ երկու կողմերն էլ պատրաստակամություն են ցուցաբերում դրա նկատմամբ և ընդունում են Ռուսատանի միջնորդական դերն այդ հարցում»,- այս մասին հաղորդում է ANS PRESS-ը հղում կատարելով ИТАР-ТАСС գործակալությանը:
No comments:
Post a Comment