/PanARMENIAN.Net/ 22.06.2009 - Իրանի կառավարությունը պետք է դադարեցնի բռնություն կիրառել հունիսի 12-ին կայացած նախագահական ընտրությունների հայտարարված արդյունքների դեմ բողոքող ցուցարարների դեմ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման :
«Իրանի կառավարությունը պետք է հասկանա, որ ողջ աշխարհն այժմ հետեւում է տեղի ունեցող իրադարձություններին, - նշել է Սպիտակ տան ղեկավարը: - Մենք սգում ենք խորտակված յուրաքանչյուր անմեղ կյանքի համար»:
«Մենք Իրանի կառավարությանը կոչ ենք անում դադարեցնել բռնությունն ու անարդարացի գործողությունները սեփական ժողովրդի հանդեպ: Պետք է հարգվեն հավաքների անցկացման եւ խոսքի ազատության քաղաքացիների համամարդկային իրավունքները: ԱՄՆ-ը բոլոր նրանց կողմնակիցն է, ովքեր ձգտում են իրականացնել այդ իրավունքները: Եթե Իրանի կառավարությունը ցանկանում է, որպեսզի միջազգային հանրությունը հարգանքով վերաբերվի իրեն, պետք է հարգանք դրսեւորի իր քաղաքացիների արժանապատվության նկատմամբ եւ կառավարել` համաձայնության հասնելով, այլ ոչ թե բռնության դիմելով», - նշվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը, իր հերթին, դիմել է Իրանին` ձայների վերահաշվարկ անցկացնելու կոչով: «Գերմանիան հանդես է գալիս Իրանում այն մարդկանց օգտին, ովքեր ցանկանում են օգտվել իրենց կարծիքն ազատորեն արտահայտելու եւ հավաքներին մասնակցելուն իրենց իրավունքից», - ասել է ԳԴՀ կառավարության ղեկավարը: Մերկելը Թեհրանի իշխանություններին կոչ է անում չխոչընդոտել խաղաղ ցույցերի անցկացումը, հրաժարվել հանրահավաքների մասնակիցների նկատմամբ բռնության կիրառումից եւ ազատ արձակել ընդդիմության ձերբակալված ակտիվիստներին: «Մարդու եւ քաղաքացու բոլորի կողմից ընդունված իրավունքները հարկ է պահպանել ողջ ծավալով: Դա վերաբերում է այդ թվում նաեւ Իրանին», - ասել է կանցլերը: Ընդ որում, նա Իրանի իշխանություններից պահանջել է ապահովել տեղեկատվության հասանելիությունը մամուլի համար, հաղորդում են ԶԼՄ-ները:Tuesday, June 23, 2009
Օբաման Համենեին կոչ է արել դադարեցնելու բռնությունը
/PanARMENIAN.Net/ 22.06.2009 - Իրանի կառավարությունը պետք է դադարեցնի բռնություն կիրառել հունիսի 12-ին կայացած նախագահական ընտրությունների հայտարարված արդյունքների դեմ բողոքող ցուցարարների դեմ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման :
«Իրանի կառավարությունը պետք է հասկանա, որ ողջ աշխարհն այժմ հետեւում է տեղի ունեցող իրադարձություններին, - նշել է Սպիտակ տան ղեկավարը: - Մենք սգում ենք խորտակված յուրաքանչյուր անմեղ կյանքի համար»:
«Մենք Իրանի կառավարությանը կոչ ենք անում դադարեցնել բռնությունն ու անարդարացի գործողությունները սեփական ժողովրդի հանդեպ: Պետք է հարգվեն հավաքների անցկացման եւ խոսքի ազատության քաղաքացիների համամարդկային իրավունքները: ԱՄՆ-ը բոլոր նրանց կողմնակիցն է, ովքեր ձգտում են իրականացնել այդ իրավունքները: Եթե Իրանի կառավարությունը ցանկանում է, որպեսզի միջազգային հանրությունը հարգանքով վերաբերվի իրեն, պետք է հարգանք դրսեւորի իր քաղաքացիների արժանապատվության նկատմամբ եւ կառավարել` համաձայնության հասնելով, այլ ոչ թե բռնության դիմելով», - նշվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը, իր հերթին, դիմել է Իրանին` ձայների վերահաշվարկ անցկացնելու կոչով: «Գերմանիան հանդես է գալիս Իրանում այն մարդկանց օգտին, ովքեր ցանկանում են օգտվել իրենց կարծիքն ազատորեն արտահայտելու եւ հավաքներին մասնակցելուն իրենց իրավունքից», - ասել է ԳԴՀ կառավարության ղեկավարը: Մերկելը Թեհրանի իշխանություններին կոչ է անում չխոչընդոտել խաղաղ ցույցերի անցկացումը, հրաժարվել հանրահավաքների մասնակիցների նկատմամբ բռնության կիրառումից եւ ազատ արձակել ընդդիմության ձերբակալված ակտիվիստներին: «Մարդու եւ քաղաքացու բոլորի կողմից ընդունված իրավունքները հարկ է պահպանել ողջ ծավալով: Դա վերաբերում է այդ թվում նաեւ Իրանին», - ասել է կանցլերը: Ընդ որում, նա Իրանի իշխանություններից պահանջել է ապահովել տեղեկատվության հասանելիությունը մամուլի համար, հաղորդում են ԶԼՄ-ները:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment