Thursday, June 11, 2009

Ինչքան ավելի ուժեղ լինի Ռուսաստանը, այնքան ուժեղ կլինի Հայաստանը. նախագահ Սարգսյան

HayInfo. 10-6-2009- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ որքան ավելի ուժեղ լինի Ռուսաստանը, այնքան ուժեղ կլինի Հայաստանը։ Ինչպես չորեքշաբթի հայտնեցին երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից, այդ մասին նախագահը հայտարարեց հունիսի 12-ին Ռուսաստանի Դաշնության ազգային տոնի` Պետական ինքնիշխանության մասին հռչակագրի ընդունման օրվա առթիվ ՌԴ դեսպանություն կատարած այցի ընթացքում: «Շատ ուրախ եմ, որ մեր հարաբերությունները գնալով ավելի ու ավելի են լավանում: Տառացիորեն մի քանի օր առաջ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը մենք մեկ անգամ ևս ընդգծեցինք, որ մեր հարաբերություններն ամսեամիս, տարեցտարի ավելի ու ավելի են խորանում»,-ասել է նախագահը։ Նա Ռուսաստանին մաղթեց բարեկեցություն, հետագա ամրություն: «Ես միշտ համարել և այսօր էլ համարում եմ, որ ինչքան ավելի ուժեղ լինի Ռուսաստանը, այնքան ուժեղ կլինի նաև Հայաստանը»,- ասել է Սարգսյանը։

No comments: