Թեհրանից հյուսիս գտնվող Ղազվին քաղաքի մոտակայքում ուղևորատար ինքնաթիռի վթարի վայրում աշխատում են փրկարարները և հրշեջ ծառայության աշխատակիցները: Նշենք, որ ինքնաթիռում եղել են Իրանի, Հայաստանի և Վրաստանի քաղաքացիներ։ Ուղևորների մի մասը Հայաստանի քաղաքացիներ էին, հայտնում է Tert.am-ի լրագրողը։
ՀՀ ԱԳՆ-ից հաջողվել է ճշտել, որ անձնակազմի առնվազն մեկ ներկայացուցիչ նույնպես եղել է ՀՀ քաղաքացի։
Նշենք, որ բոլոր ուղևորները զոհվել են, հաղորդում են իրանական լրատվամիջոցները:
Ըստ IRNA գործակալության՝ ինքնաթիռը, որը պատկանում էր իրանական Caspian Airlines ավիաընկերությանը, իրականացնում էր Թեհրան-Երևան չվերթը: Այն վթարի է ենթարկվել 12։00-ի սահմաններում, թռիչքից 16 րոպե անց։
Ղազվինի արտակարգ իրավիճակների ծառայության պետ Հոսեյն Բոհազադփուրը տեղեկացրել է, որ ինքնաթիռն ամբողջովին կործանվել է, իսկ դրա մասերը` այրվել: Նրա խոսքերով նույնպես ինքնաթիռում եղած բոլոր մարդիկ զոհվել են: Իրանի Քաղավիացիայի մամուլի խոսնակը հայտարարել է, որ ռուսական ՏՈՒ-154 ինքնաթիռն իրականացնում էր 7908 չվերթը դեպի Երևան։ Համաձայն տվյալների ինքնաթիռում եղել է 153 ուղևոր, անձնակազմի 16 անդամ։
Ավիավթարի հետեւանքով զոհված հայերի նախնական անվանացանկը
1- Անետ Աժանգ
2- Նանա Անտաշյան
3- Էդվին Ասատրյան
4- Արշավիր Ավագյան
5- Ազատ Հովհաննիսյան
6- Անուշ Բաբումյան
7- Աննա Պողոսյան
8- Լևոն Դավթյան
9- Մարտիկ Տեր-Ավանեսյան
10- Նաիրի Ստեփանյան
11- Շողեր Ստեփանյան
12- Մելինե Գարանյան
13- Հասմիկ Գոլոյան Հաֆթվանի
14- Կարապետ Ղուկասյան
15- Արմեն Սարգսյան
16- Վահե Սարգսյան
17- Արմեն Սարգիսյան
18- Ժորժիկ Շահբազյան
19- Լ. Շահմուրադյան
20- Խաչխաթուն Սիմոնյան
21- պրն. Խաչիկյան
22- Արա Սուրենյան
23- Զարմինե Սուքիասյան
24- Վարդանուշ Թահմասյան
25- Լուսիկ Դարբինյան
26- Ռամոն Թարոյան
27- Թադե Թիմաշ
28- Արթուր Գրիգորյան
29- Թալին Կարապետյան
30- Էդվարդ Խաչիկյան
31- Նաիրի Մայիլյան
32- Արշավիր Մանասերյան
33- Կարինե Մարգարյան
34- Մասիս Մաթյան
35- Անի Մելքոմ Աբգար
36- Արին Մելքոմ Աբգար
37- Ալվարդ Նավասարդյան
38- Աշոտ Ներսիսյան
39- Քրիստինե Տեր-Հովհաննիսյան
40- Անահիտ Տեր-Հովհաննիսյան
41- Ռայթ Հակոբյան
42- Էդվին Հակոբյան
43- Համասփյուռ Փուլադյան
44- Լիլիթ Մուրադյան
45- Թաթուլ Մուրադյան
46- Ֆլորիկ Հայրապետյան
47- Լուսիկ Վարդանյան
48- Գրիգոր ԲարսեղյանԱրաքս շաբաթաթերթի խմբագրությունը եւ աշխատակազմը համայնքային, հայկական եւ իրանական այս սուգի առիթով ի խորոց սրտե ցավակցում է բոլոր զոհվածների հարազատներին ու բարեկամներին, նրնաց մաղթելով համբերություն եւ մխիթարություն:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment