Wednesday, July 15, 2009

Վթարի է ենթարկվել Թեհրան–Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը

Թեհրանից հյուսիս գտնվող Ղազվին քաղաքի մոտակայքում վթարի է ենթարկվել ուղևորատար ինքնաթիռ: Բոլոր ուղևորները զոհվել են, հաղորդում են իրանական լրատվամիջոցները: Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը, ինքնաթիռը, որը պատկանում էր իրանական Caspian Airlines ավիաընկերությանը, իրականացնում էր Թեհրան-Երևան չվերթը: Այն վթարի է ենթարկվել 12:00–ի սահմաններում, թռիչքից 16 րոպե անց։

No comments: