Tuesday, August 25, 2009

Մինսկի գործընթացը խեղկատակություն էր. փորձագետ

Tert.am 24-8-2009- Ի տարբերություն Ռուսաստանի` ԱՄՆ-ը երբեք «հարձակվողական քաղաքականություն» չի վարել և չի մասնակցել գործընթացին, այդ իսկ պատճառով ԱՄՆ-ն իրավունք ունի Ղարաբաղի խաղաղարար ուժերի մաս դառնալ: Այս մասին Day.az-ին տված հարցազրույցում հայտարարել է Ջոն Հոփկիսնի համալսարանում Կենտրոնական Ասիայի և Կովկասի ծրագրերի ղեկավար, պրոֆեսոր Ֆրեդերիկ Սթարը: Հարցին, թե ինչպես կարող է ԵԱՀԿ ՄԽ կազմի փոփոխությունն անդրադառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, Սթարը, մասնավորապես, պատասխանել է. «Մինչև այսօր Մինսկի ամբողջ գործընթացը խեղկատակություն և միջազգային խայտառակություն է եղել: Կարծում եմ, որ Մինսկի խմբի կազմի փոփոխությունը ոչնչի չի հանգեցնի և ոչինչ չի փոխի: Այն գաղափարը, որ թե՝ Ռուսաստանը և թե՝ ԱՄՆ-ը Ղարաբաղին միևնույն ձևով են վերաբերվում, հարկավոր է մի կողմ թողնել»: Բացի այդ, Սթարն ավելացրել է, որ «եթե Ռուսաստանը որոշի դուրս գալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից, ապա ԱՄՆ-ը պետք է նույն կերպ վարվի»:

No comments: