Տարեսկզբից մինչ այսօր հանրապետության տարածքում գրանցվել է 36 երկրաշարժ ( 2008-ի նույն ժամանակահատվածում` 35): Դրանցից ամենաուժեղները (3,8 մագնիտուդ` հավասարազոր 5 բալի) տեղի է ունեցել հունիսի 18-ին` Գառնու օջախային գոտում, մյուսը (2,5 մագնիտուդ` հավասարզոր 4 բալի)` օգոստոսի 21-ին:
Վերջինիս էպիկենտրոնը գրանցվել է Հայաստանի տարածքում` Գառնի գյուղից 17 կմ դեպի հյուսիս- արևելք: Երկրաշարժին հաջորդել է 1,2 մագնիտուդով հետցնցումը:
Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության (ՍՊԱԾ) պետ Ալվարո Անտոնյանը «Արմենպրես»-ին ասել է, որ չնայած երկրաշարժերի քանակը նախորդ տարիների համեմատությամբ ցածր է, սակայն Հայաստանի տարածքում և նրա հարակից շրջաններում կա էներգիայի դեֆիցիտ, որը հնարավոր է լրանա մի քանի թույլ երկրաշարժերով: Դրանցից առավելագույնի ուժգնությունը կարող է հասնել մինչեւ 5 մագնիտուդի:
Ըստ Անտոնյանի` առաջիկա վեց ամիսների ընթացքում հանրապետությունում ուժեղ երկրաշարժ (մինչեւ 6 մագնիտուդի հասնող) չի սպասվում:Sunday, August 23, 2009
Տարեսկզբից Հայաստանի տարածքում գրանցվել է 36 երկրաշարժ
Տարեսկզբից մինչ այսօր հանրապետության տարածքում գրանցվել է 36 երկրաշարժ ( 2008-ի նույն ժամանակահատվածում` 35): Դրանցից ամենաուժեղները (3,8 մագնիտուդ` հավասարազոր 5 բալի) տեղի է ունեցել հունիսի 18-ին` Գառնու օջախային գոտում, մյուսը (2,5 մագնիտուդ` հավասարզոր 4 բալի)` օգոստոսի 21-ին:
Վերջինիս էպիկենտրոնը գրանցվել է Հայաստանի տարածքում` Գառնի գյուղից 17 կմ դեպի հյուսիս- արևելք: Երկրաշարժին հաջորդել է 1,2 մագնիտուդով հետցնցումը:
Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության (ՍՊԱԾ) պետ Ալվարո Անտոնյանը «Արմենպրես»-ին ասել է, որ չնայած երկրաշարժերի քանակը նախորդ տարիների համեմատությամբ ցածր է, սակայն Հայաստանի տարածքում և նրա հարակից շրջաններում կա էներգիայի դեֆիցիտ, որը հնարավոր է լրանա մի քանի թույլ երկրաշարժերով: Դրանցից առավելագույնի ուժգնությունը կարող է հասնել մինչեւ 5 մագնիտուդի:
Ըստ Անտոնյանի` առաջիկա վեց ամիսների ընթացքում հանրապետությունում ուժեղ երկրաշարժ (մինչեւ 6 մագնիտուդի հասնող) չի սպասվում:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment