/PanARMENIAN.Net/ 22.08.2009 - «Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը», - հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցություն խմբի համանախագահ Ֆրենք Փալոունը: Սակայն, նրա խոսքերով, դրան հասնելը բավականին բարդ է, քանի որ կոնգրեսականների մեծ մասն այդքան մոտիկից ծանոթ չէ խնդրին: Բացի այդ, ԱՄՆ Պետքարտուղարությունը հանդես կգա Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման դեմ: Եվ ես վստահ չեմ, թե որքանով է Հայաստանը ձգտում դրան», - ասել է Ֆրենք Փալոունը:
«Թեեւ ես անձամբ կողմնակից եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը, սակայն չգիտեմ, թե որքանով է ԱՄՆ հայկական համայնքը նախապատվություն տալիս դրան: Ամերիկայի հայերը պետք է նախապատվությունը տան այն հարցերին, որոնց լուծումն առավել հավանական է: Իսկ քանի որ ԼՂՀ ճանաչման հարցը բավականին բարդ խնդիր է, ես խորհուրդ չէի տա այն ընդգրկել առավել գերակաների ցուցակում», - հայտարարել է կոնգրեսականը, հաղորդում է Armenian Reporter-ը:Sunday, August 23, 2009
Ֆրենք Փալոուն. ԱՄՆ-ը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը
/PanARMENIAN.Net/ 22.08.2009 - «Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը», - հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցություն խմբի համանախագահ Ֆրենք Փալոունը: Սակայն, նրա խոսքերով, դրան հասնելը բավականին բարդ է, քանի որ կոնգրեսականների մեծ մասն այդքան մոտիկից ծանոթ չէ խնդրին: Բացի այդ, ԱՄՆ Պետքարտուղարությունը հանդես կգա Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման դեմ: Եվ ես վստահ չեմ, թե որքանով է Հայաստանը ձգտում դրան», - ասել է Ֆրենք Փալոունը:
«Թեեւ ես անձամբ կողմնակից եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը, սակայն չգիտեմ, թե որքանով է ԱՄՆ հայկական համայնքը նախապատվություն տալիս դրան: Ամերիկայի հայերը պետք է նախապատվությունը տան այն հարցերին, որոնց լուծումն առավել հավանական է: Իսկ քանի որ ԼՂՀ ճանաչման հարցը բավականին բարդ խնդիր է, ես խորհուրդ չէի տա այն ընդգրկել առավել գերակաների ցուցակում», - հայտարարել է կոնգրեսականը, հաղորդում է Armenian Reporter-ը:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment