Sunday, August 23, 2009

ԱՄՆ-ում պետք է գիտակցեն, որ Ղարաբաղը ԽՍՀՄ-ի իրավահաջորդն է` ոչինչով չտարբերվելով Հայաստանից եւ Ռուսաստանից

/PanARMENIAN.Net/ 22.08.2009 - ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզան, որի ադրբեջանամետ եւ թուրքամետ հայտարարությունները դժգոհություն էին հարուցում Հայաստանում, լոկ ԱՄՆ-ի դիրքորոշումն է հայտնում, որը Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում, որպես առանձին պետություն, հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցության խմբի համանախագահ Ֆրենք Փալոունը: Նրա խոսքերով, Ամերիկայի իշխանություններն առաջին պլան մղում են տարածքային ամբողջականության սկզբունքը` ետեւում թողնելով ինքնորոշման իրավունքը: «Սակայն տվյալ դեպքում նրանք սխալվում են, քանի որ Ղարաբաղն անկախության բոլոր իրավունքներն ունի: Այնպես որ, անհրաժեշտ է, որպեսզի պետքարտուղարությունը փոխի իր դիրքորոշումը: Նրանք պետք է գիտակցեն, որ ԽՍՀՄ իրավական նորմերի համաձայն, Ղարաբաղն ինքնորոշման, այդ թվում նաեւ հանրաքվեի անցկացման եւ անկախության հռչակման, լիակատար իրավունք ուներ, ինչն էլ հենց տեղի ունեցավ: Այդպիսով, դա ոչ միայն պարզապես «տարածքային ամբողջականությունն է ընդդեմ ինքնորոշման իրավունքի»: Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Միության իրավահաջորդ պետություն է` ոչինչով չտարբերվելով Հայաստանից եւ Ռուսաստանից», - հայտարարել է Ֆրենք Փալոունը: Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հնարավոր փոխզիջումների մասին հարցին` կանգրեսականը պատասխանել է. «Տվյալ դեպքում հիմնական փաստարկը պետք է լինի այն, որ Ղարաբաղը յուրօրինակ վառոդով լի տակառ է: Այլ կերպ ասած, եթե չփորձեն լուծել այդ խնդիրը, ապա դա կարող է հանգեցնել Կովկասում պատերազմի ծագմանը` հարեւան պետությունների, մասնավորապես Ռուսաստանի եւ Թուրքիայի ներգրավվմամբ: 2008 թվականի օգոստոսին Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ պատերազմը լոկ Կովկասում անկայունության հերթական օրինակն էր», - հաղորդում է Armenian Reporter-ը:

No comments: