Tert.am.29-8-2009- Այսօր տեղեկություններ էին ստացվել, որ Բաքվի կայարանում ռումբ է տեղադրված, հայտնում է ԱՊԱ-ն։ Այդ մասին անհայտ մեկը հեռախոսով տեղեկացրել էր Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությանը։
Բաքվի երկաթգծերի կայան են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարներ, բժիշկների մի ամբողջ խումբ, ինչպես նաև իրավապահ մարմինների աշխատակիցներ։ Անցկացված օպերատիվ գործողությունների արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել։
Նշենք, որ ոստիկանության աշխատակիցներն արդեն պարզել են, թե որտեղից է ստացվել կեղծ տեղեկատվությունը։ Ներկա պահին շարունակվում են օպերատիվ խուզարկման միջոցառումները անանուն զանգահարողի ձերբակալման համար։
Sunday, August 30, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment