Sunday, August 30, 2009

40 զույգ երկվորյակներ. բրազիլական փոքրիկ գյուղի առեղծվածը

Լեոնարդո և Էդվարդո երկվորյակները Սան Պեդրոյում, Բրազիլիայում և հարևան Կանդիդո Գոդոյում ապրող բնակիչները գիտեն, որ հարավային Բրազիլիայում գտնվող փոքրիկ գյուղը յուրահատուկ է: Այդ գյուղը դեռ տասը տարի առաջ աշխարհին դարձել է հայտնի: Եվ չնայած այն գտնվում է խուլ ու մեկուսի վայրում, այստեղ են եկել այցելելու հետազոտողներ, գրողներ, ժուռնալիստներ ու նույնիսկ տուրիստներ: Այս մեծ հետաքրքրության պատճառը այն 40 զույգ երկվորյակներն են, որոնց պատճառով 1լ փոքրիկ գյուղն այսօր անվանում են «Երկվորյակների երկիր»: CNN-ի հետ հարցազրույցում գյուղի բնակիչները պատմել են, որ երկվորյակներ այստեղ հաճախ են ծնվում, որովհետև կանայք ուզում են երկվորյակներ ունենալ: Այս գյուղում նույնիսկ կովերն են երկվորյակ: Այս առեղծվածի բացատրությունները բավական շատ են: Շատերն ասում են, որ պատճառը առողջ ապրելակերպն ու սնունդն է: Ավելի տարածված կարծիք է այն, որ պատճառը գյուղի հրաշալի հատկություններով օժտված հանքային ջուրն է: «Երվորյակների երկրում» ամենուրեք իրար նման տղաներ ու աղջիկներ են` Քլադիս ու Քլովիս, Ջոն և Ջավան, Լեոնարդո և Էդվարդո ու այսպես շարունակ: Գենետիկաբան Ուրսուլա Մեթթը տասը տարուց ավել ուսումնասիրում է Սան Պեդրոյի երկվորյակներին: «Այստեղ պատճառը գեներն են,-ասել է Մեթթը CNN-ին,- Եվ քանի որ այս գյուղ ուրիշ տեղերից մարդ չի գալիս ապրելու, ապա գեները պահպանվում են սերնդեսերունդ»: Մեթթն այժմ ուսումնասիրում է երկվորյակների արյան բաղադրությունն ու աշխատում է առանձնացնել այդ «երկվորյակածին» գենը: Գայանե Գալստյան

No comments: