Thursday, August 27, 2009

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովին սպառնում է պաշտոնանկություն

NEWS.am. 26-8-2009- Ռուսաստանյան դիվանագիտական շրջանակների հավաստի աղբյուրները հայտնել են NEWS.am-ի թղթակցին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի նախապտրաստվող պաշտոնանկության մասին: Համաձայն աղբյուրի՝ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի փոփոխությունը կապված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ, նաեւ Թուրքիայի հետ հարաբերություններում ադրբեջանցի նախարարի կատարած սխալների հետ: Աղբյուրը նաեւ հաստատեց շրջանառվող լուրերը, որ պաշտոնական Բաքուն համաձայնություն չի տալիս Մեթյու Բրայզային Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան նշանակելուն: Նրա խոսքերով, Բրազյայի նշանակման հարցը հետաձգվում է ոչ թե Ադրբեջանի նախարարության ագրեմանի ուշացման պատճառով, այլ նրա թեկնածության ոչ պաշտոնական համաձայնեցման փուլում է: «Բրազյան չափազանց ակտիվ է Բաքվի համար: Որոշ տեղեկություններով, հենց նա է նախապատրաստել Մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակը, որի համար վաղօրոք էր լիազորված ԱՄՆ նախագահի կողմից Ռուսաստանի եւ Ֆրանսիայի համաձայնությամբ»,- նշեց աղբյուրը:

No comments: