Saturday, August 29, 2009

ՍԱՐԿՈԶԻՆ ԻՐԱՆԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐՈՎ

«Առավոտ» 28-8-2009- Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին քննադատության է ենթարկել Իրանի կառավարությանը՝ ընտրություններից հետո բողոքի ակցիաները ճնշելու համար, եւ առաջարկել է սահմանել նոր «կոշտ» պատժամիջոցներ, եթե Իրանը շարունակի միջուկային ակտիվությունը: Այս մասին հաղորդում է aysor.am-ը՝ վկայակոչելով «ՌոսԲիզնեսԿոնսալտինգը»: Սարկոզիի խոսքերով, Ֆրանսիան կաջակցի Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության դիտորդների իրավունքների ընդլայնմանը, եթե Իրանը չդադարեցնի գործունեությունը, որը արեւմտյան երկրները կապում են միջուկային զենքի ստեղծման հետ: Նախորդ շաբաթ Իրանի դեմ պատժամիջոցների խստացման հնարավորության մասին հայտարարել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նա խոստացել էր միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններում առաջընթացի բացակայության դեպքում Իրանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցներ կիրառել: Իրանը շարունակում է պնդել, որ երկրում միջուկային ծրագիրը մշակվում է բացարձակապես խաղաղ նպատակներով, այն ժամանակ, երբ Արեւմուտքի երկրները Թեհրանին մեղադրում են միջուկային զենքի ստեղծման մեջ:

No comments: