Saturday, August 29, 2009

Բաց սահմանը՝ նախագահի մեքենայով գնալը չէ, այլ ամբողջ սահմանի բացումը, ՀՀԿ

«Խոսքը չի վերաբերվում սահման բացելուն, որ նախագահը կարողանա այնտեղով մեքենայով գնա: Խոսքը վերաբերում է հայ-թուրքական ամբողջ սահմանի բացմանը, ամբողջ սահմանի ռեժիմին, որը պետք է բաց լինի այն առումով, որ ազատ առևտուր կազմակերպելու, Թուրքիայի և Հայաստանի գործարարների միջև պայմանագրեր կնքելու, ապրանքներ փոխանակելու, մաքսային հարցերում լեզու գտնելու (նկատի ունի – հնարավորություն ստեղծվի)։ Սահման ասելով՝ մենք ոչ թե ֆիզիկական մի սահմանի կետ ենք հասկանում, այլ երկու նորմալ հարաբերություններ ունեցող պետությունների միջև շուկայական հարաբերությունների լիարժեք ապահովում»,- այսօր «Դուպլեքս» մամուլի ակումբում հայտարարել է Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը՝ պատասխանելով Tert.am-ի հարցին, թե արդյո՞ք «սահմանը բացել» ասելով ինչ են հասկանում Հանրապետական կուսակցությունում: Պետրոսյանը կարծիք է հայտնել, որ այս պարագայում, քանի դեռ Թուրքիան որևէ կոնկրետ փոխադարձ քայլ չի կատարել Հայաստանի նկատմամբ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չի գնա Թուրքիա: Շարունակելով՝ իշխանական կուսակցության պատգամավորը նշել է, որ հիմա մենք պետք է ամբողջ աշխարհին հայտարարենք ու մեղադրենք Թուրքիային պարտավորությունները չկատարելու մեջ, քանի որ՝ հակառակ դեպքում՝ Թուրքիան է նման բան անելու:\Tert.am

No comments: