
News.am- 28-8-2009- Մի քանի շաբաթ առաջ Հայ հեղափոխական դաշնակցության կողմից հնչեց երկրի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնանկության պահանջը: Նման մոտեցման սկզբունքային շարժառիթներից մեկը հայկական կողմի անկայունությունն է՝ որ արտահայտվում է Թուրքիայի հետ «Ճանապարհային քարտեզի» բանակցություններում, կարծում է Խորխե Ռուբեն Ղազանջյանը՝ Արգենտինայի հայկական համայնքի «Diario Armenia» թերթի վերլուծաբանը:
Վերոնշյալ սխալը չգիտակցվեց, քանի որ չկար Հայաստանի կառավարության ձեռնարկած քայլերի հստակ բովանդակության գիտակցում: Բանակցությունների մանրամասների հրապարակման պահանջները հանգում էին հետեւյալին. չկա որեւէ նախապայման եւ չի լինի որեւէ զիջում, որոնք որեւէ կերպ կհակասեն մեր պահանջներին: Այնուամենայնիվ, այդ վստահությունը արագորեն ցնդեց, երբ հայտնի դարձավ թուրքական կառավարության դիրքորոշումը՝ հնչեցված որոշ բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից: Անկարան հստակ հասկացրեց, որ քանի ղարաբաղյան խնդրի՝ Բաքվի շահերից բխող որոշում չի կայացվել, Հայաստանի հետ սահմանը չի բացվի եւ դիվանագիտական ոչ մի հարաբերություն չի հաստատվի: Նման իրողությունների լույսի ներքո բնականաբար սպասվում էր ԱԳՆ ղեկավար Նալբանդյանի արձագանքը, սակայն դա տեղի չունեցավ: Բացառությամբ խղճուկ մեկնաբանությունների, որ հերքում էին թուքրերի հայտարարությունները: Եւ ոչ ավելին: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության նման կաթվածի պայմաններում թուրքական ԱԳՆ-ն այնպիսին ակտիվ գործունեություն ծավալեց, ինչպես երբեւէ: Մասնավորապես այն երկրներում, որտեղ գործում է ցեղասպանության ճանաչման հասած հայկական սփյուռքը:
Հրեա քաղաքական գործիչների օժանդակությամբ՝ թուրքական լոբբին առաջին լուրջ հաղթանակը տոնեց ԱՄՆ-ում, երբ ստիպեց Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ հրաժարվել տված խոստումներից եւ չճանաչել 1915թ. դեպքերը որպես ցեղասպանություն:
Իսկ ինչ փաստարկ օգտագործվե՞ց: Չափազանց պարզունակ՝ Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորման գործընթաց են սկսել, որ ներառում է իր մեջ շատ հարցեր: Իհարկե, Թուրքիայի քայլը՝ 1915թ. դեպքերի հերթական տարեդարձից օրեր անց ղարաբաղյան խնդրի ներառումը «ճանապարհային քարտեզի» համատեքստում, բոլորովին էլ պատահական չէ: Թուրքական արտաքին քաղաքական գերատեսչությունը գործի իմացություն եւ ճկունություն ցուցաբերեց ԱՄՆ-ում, Մերձավոր Արեւելքում եւ Եվրոպայում միաժամանակ: Օբամայի «ուրացմանը» հետեւեց թուրքերի օպերացիան Արգենտինայում, Ուրուգվայում, Չիլիում ու Բրազիլիայում: Բարձր մակարդակի վրա էին նաեւ թուրքական դեսպանները Եվրոպայում, իսկ Անկարայի ներկայացուցիչը Բաքվում հատուկ առաքելություն ուներ…
Այդ ուժեղ հանդիպակաց քամուն Հայաստանը երբեք եւ ոչնչով չէր կարող դիմագրավել: Այն ժամանակ, երբ Անկարան շարունակում է բերքահավաքը քաղաքական բոլոր սցենարներով, Հայաստանը ցույց է տալիս իր թուլությունը: Թուրքական դիվանագիտության գործողությունները նկատելի են նաեւ Արգենտինայում: Մեկը մյուսի ետեւից տեղեկանում ենք, թե ինչպես է զարգանում ցեղասպանության մերժման գաղափարը մեր երկրում (Արգենտինայում): Հանդիպումները օրենսդիրների, պաշտոնատարների հետ, լրագրողների եւ այլոց հրավերքները՝ այցելել Թուրքիա, մշտական երեւույթ են դարձել:
Եւ այդ իրողությունների լույսի ներքո՝ հայկական դիվանագիտության խեղճությունն ու անշարժությունը աչք է ծակում: Այդ պատճառով էլ Էդվարդ Նալբանդյանի պաշտոնանկությունը կարելի է դիտել Հայաստանի եւ Սփյուռքի համար բացասական համատեքստում: Այդ հարցը պետք է լրջորեն քննարկել:
No comments:
Post a Comment