Հայաստանի հասարակական կազմակերպությունների հայտարարությունը
Հայաստանի իշխանությունները իրենց բնորոշ մեթոդներով` հիմնվելով իրավապահ մարմինների և դատական իշխանության վրա, որոնք աներկբա կատարելով վերևից եկող յուրաքանչյուր հրաման, շարունակում են վախեցնելու և հաշվեհարդար տեսնելու քաղաքականությունը իրենց համար ոչ ձեռնտու քաղաքացիների նկատմամբ:
Լրագրողների և իրավապաշտպանների ձերբակալություններ, ծեծ և դատական հաշվեհարդար, 2008թ. մարտի 1-ի դեպքերով ընդդիմադիր գործիչների խայտառակ դատաստանը, իրենց իրավունքների համար պայքարող երիտասարդական շարժման մասնակիցների ձերբակալությունները և ծեծի ենթարկվելը. այս ամենը թելադրվում է Հայաստանում հաստատված ռազմաոստիկանական ռեժիմի կողմից:
Բնապահպանական շարժման ակտիվիստներից մեկի` Մարիամ Սուխուդյանի նկատմամբ քրեական հետապնդման հանգամանքը անհանդուրժողականության քաղաքականության ևս մեկ վառ դրսևորում է այլակարծության նկատմամբ:
Մենք, ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս` Հարավկովկասյան Իրավապաշտպանների ցանցի Հայաստանի անդամներս
-պահանջում ենք անհապաղ դադարեցնել քրեական գործը Մարիամ Սուխուդյանի նկատմամբ-կոչ ենք անում իրավասու մարմիններին անհապաղ պատժել Մարիամ Սուխուդյանի նկատմամբ քրեական գործ հարուցած մեղավորներին-դիմում ենք միջազգային կազմակերպություններին խնդրանքով աջակցություն ցուցաբերել մեր պահանջներին և ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների նկատմամբ:
Հելսինկյան Ասոցիացիա
Սոցիոսկոպ
«Ասպարեզ» լրագրողական ակումբ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեա
Կանանց Ռեսուրսային Կենտրոն
Վերնատուն-քաղբանտարկյալների կանայք
Հանրային իրազեկման և գիտելիք կենտրոն
Ժողովրդավարությունն Այսօր
Վանաձորի Հելսինկյան Քաղաքացիական ԱսամբլեաThursday, August 20, 2009
Պահանջում են անհապաղ դադարեցնել քրեական գործը Մարիամ Սուխուդյանի նկատմամբ

Վանաձորի Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեա
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment