Thursday, August 20, 2009

Վալտեր Շվիմմեր. Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման կարելի է հասնել միայն փոխզիջման հիման վրա

/PanARMENIAN.Net/ 19.08.2009 - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կարելի է հասնել միայն փոխզիջման հիման վրա, քանի որ րքան ղարաբաղյան հակամարտության կողմերը ձգտեն իրենց շահերի 100%-անոց ապահովմանը, այնքան երկար կշարունակի պահպանվել վտանգավոր անգործությունը: Այդ մասին հայտնել է ԵԽ նախկին գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմմերը: Վ.Շվիմմերը հիշեցրել է, որ 2000թ. հունվարին Ադրբեջանի եւ Հայաստանի` Եվրոպայի Խորհուրդ համատեղ մտնելու փաստն ինքնին «կապված էր այն հույսի հետ, որ որպես եվրոպական ժողովրդավարական պետությունների ընտանիքի անդամներ` երկու երկրները կկարողանան հասնել երկու կողմերի համար էլ շահավետ կարգավորման»: «Այդ հակամարտության լուծումը երկու երկրների շահերից պետք է բխի, որոնք, անկասկած, հակամարտվելու փոխարեն ավելի շատ տարածաշրջանային համագործակցության են արժանի: Եւ իրենց տներից բռնագաղթված մարդիկ արժանի են անվտանգ վերադարձի»,- ընդգծել է Եվրոպայի Խորհրդի նախկին գլխավոր քարտուղարը, հաղորդում է Ինտերֆաքսը:

No comments: