Saturday, August 29, 2009

Կապիտալ». Բաքուն թշնամիների ցանկ է կազմում

Ադրբեջանի Միլի մեջլիսի աշնանային նստաշրջանում կքննարկվի Ադրբեջանի Ռազմական դոկտրինի հարցը, ուր Հայաստանը նշվելու է որպես «ագրեսոր երկիր»` գրում է օրաթերթը։ Ներկայացնենք հատված հրապարակումից: Բաքուն թշնամիների ցանկ է կազմում Ակնկալվում է, որ Ադրբեջանի Միլի մեջլիսի աշնանային նստաշրջանում կքննարկվի Ադրբեջանի Ռազմական դոկտրինի հարցը։ Երկրի պաշտպանական անվտանգության ապահովման և սպառնալիքների հակազդմանն ուղղված հայեցակարգային այդ փաստաթուղթը վաղուց է մշակվում, սակայն դրա ընդունումը վերջին տարիներին հետաձգվել է։ Ռազմական անկախ փորձագետ Ուզեիր Ջաֆարովը ռուսական «Նեզավիսիմայա գազետային» ասել է, որ Դոկտրինի ընդունումը հետաձգվում է քաղաքական պատճառներով: «Փաստաթղթում պետք է նշվեն այն պետությունները, որոնց Ադրբեջանը բարեկամ է համարում, և ընդհակառակը։ Նշելով այդ երկրները՝ մենք այնպիսի երկրների աչքից կընկնենք, ինչպիսիք են Ռուսաստանը, Իրանը և այլն»,- կարծում է փորձագետը, որը դեռ 2003թ. Ադրբեջանի պաշտպանության նախարարության Ռազմագիտական կենտրոնի ավագ գիտաշխատողի պաշտոնում մասնակցել է Ռազմական դոկտրինի որոշ մանրամասների պատրաստմանը։ Ըստ ռուսական պարբերականի՝ ադրբեջանցի վերլուծաբանների մեծ մասը համաձայն է այն տեսակետին, որ Ադրբեջանի Ռազմական դոկտրինում Հայաստանը պետք է նշվի որպես «ագրեսոր երկիր»...

No comments: