Tert.am.29-8-2009- «Թուրքիայի ներկայիս իշխանությունները, կարծես թե, իրենց առջև թուրքերի շահերի հաշվին իրենց դիրքերն ամրապնդելու նպատակ են դրել: Սկզբից նրանք Կիպրոսին հրահրեցին համաձայնել «Աննան ծրագրի» հետ, այնուհետև որոշեցին ղարաբաղյան հակամարտության հաշվին լուծել Հայկական հարցը: Թուրքական հասարակության կողմից քննադատության արժանանալուց հետո նրանք զիջեցին այս հարցերում և այժմ հերթը հասել է մեզ: Այսպես կոչված, Քրդական հարցի վերաբերյալ մեզ համար ոչ բարենպաստ որոշումը կարող է հանգեցնել Թուրքիայի փլուզման»: Այս մասին, ինչպես հաղորդում է 1news.az-ը, թուրքական Milliyet թերթում գրել է հրապարակախոս Հասան Փուլուրը:
Հրապարակախոսի կարծիքով՝ Թուրքիան պետք է շարունակի պահպանի իր հզորությունը և որևէ հարցում զիջումների չգնա:
«ԱՄՆ-ը և Եվրոպան Թուրքիայի կարիքն են զգում, իսկ մենք մեզ այնպես ենք պահում, կարծես կախված ենք նրանցից: Թուրքիան պետք է իր պայմանները դնի, որ ո՛չ Կիպրոսի, ո՛չ Ղարաբաղի, ո՛չ քրդական հարցերում չի զիջելու: Մի զիջումը ծնում է այլ զիջումներ։ Եթե մենք զիջումների գնանք, վաղը մեզանից այլ բան կպահանջեն: Այդ իսկ պատճառով էլ թե՝ Գյուլը, թե՝ էրդողանը պետք է պնդեն իրենց դիրքորոշումները»,- նշում է հրապարակախոսը:
Sunday, August 30, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment