ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ուղերձ է հղել ժողովրդավարության միջազգային օրվա կապակցությամբ: Ուղերձում նշված է.«Սիրելի հայրենակիցներ,
2008թ. ի վեր միջազգային հանրությունը հռչակել է սեպտեմբերի 15-ը Ժողովրդավարության միջազգային օր:
Ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը ձևավորող կարևորագույն հիմնադրույթներից մեկն է: Այսօր մեր երկրում առկա են բոլոր նախադրյալները ժողովրդավարությունն ամրապնդելու և զարգացնելու համար: Այնուամենայնիվ, պետք է քաջ գիտակցենք, որ ժողովրդավարությունը մեկ օրում չի կարող հաստատվել: Ժողովրդավարության կայացման համար անհրաժեշտ է լուրջ ջանքեր կիրառել քաղաքացիական հասարակության ամրապնդման ուղղությամբ: Այդ իսկ պատճառով, Հայաստանի օրենսդիրները պետք է ջանք ու եռանդ չխնայեն քաղաքացիական հասարակության բոլոր դերակատարների` հատկապես, քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ամրապնդմանը նպաստելու համար:
Միանալով Միջխորհրդարանական միությանն անդամակցող աշխարհի ավելի քան 150 երկրների խորհրդարանների մեր գործընկերներին` սրտանց շնորհավորում եմ բոլորիս այս նշանավոր օրվա կապակցությամբ: Վստահ եմ, որ ժողովրդավարության հպարտ ոգին կշարունակի առարկայանալ մեր հասարակության հաղթանակներով` ամրապնդելով Հայաստանի անկախ պետականությունը»:
Այս մասին հյտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Աղբյուր` Panorama.am - 15-9-2009
Wednesday, September 16, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment