Saturday, September 19, 2009

ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ՀԱՐՑԱՔՆՆՎՈՒՄ Է «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27» ՔՐ.ԳՈՐԾՈՎ

ՀՀ Նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը երեկ կրկին հրավիրվել էր Հատուկ քննչական ծառայություն: Մեր այս տեղեկատվությունը հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը՝ նշելով, որ նա հրավիրվել էր հարցաքննության «Հոկտեմբերի 27-ի» քրեական գործով: Հիշեցնենք, որ Նաիրի Բադալյանի Հայաստան վերադառնալու կապակցությամբ ՀՔԾ-ում վերսկսվել է «Հոկտեմբերի 27-ի» քրեական գործով նրա նկատմամբ բռնություններ գործադրելու վերաբերյալ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ն.Բադալյանը ճանաչվել է որպես տուժող եւ քաղհայցվոր, երեք հոգու մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածով՝ նրան ցուցմունքներ տալ հարկադրելու համար: Աղբյուր` Panorama.am - 18-9-2009

No comments: