ՀՀ ոստիկանությունը հրաժարվում է մեկնաբանել «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Նվեր Մնացականյանի՝ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հասցեին հնչեցրած մեղադրանքները:
Հիշեցնենք, որ ոստիկանապետը իր ասուլիսի ժամանակ, մեկնաբանելով «Շանթի» լրագրողի ծեծի ենթարկելու փաստը, նշել էր, թե երկու երիտասարդ նրան շփոթել են ինչ-որ մի աղջկա հոր հետ եւ ծեծի ենթարկել: «Բանից պարզվեց անհեթեթ մի պատմություն, որի հետ, ընդհանրապես, այդ մարդը կապ չունի։ Ինչ-որ աղջկա պատմություն։ Շփոթել են Նվեր Մնացականյանին մեկի հոր հետ»,- նշել էր Ալիկ Սարգսյանը:
«Շանթի» մեկնաբանն իր հերթին, անդրադառնալով ոստիկանապետի հայտարարությանը, նշել էր, թե դա «ամենաանհեթեթ մեկնաբանությունն է»: «Կարելի էր ավելի լուրջ բան գտնել: Չեմ կարծում, թե այդտեղ հատուկ միտում կա ոստիկանապետի կողմից գործը շեղելու, բայց մյուս կողմից էլ մի փոքր վիրավորված եմ, որ այդ ուղղությունն է ստանում գործը»,- ընդգծել էր Մնացականյանն ու հավելել, թե իրեն ծեծի են ենթարկել ոչ թե ինչ-որ երիտասարդներ, այլ «սափրագլուխներ»: Ավելին, Մնացականյանը պնդել էր, որ իրեն ծեծողները կապ են ուենցել գործարար Հրանտ Վարդանյանի հետ:
ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հրաժարվեցին մեկնաբանել «Շանթի» հաղորդավարի մեղադրանքները: «Ոստիկանապետն իրենն է ասել, Նվեր Մնացականյանն՝ իրենը»,- NEWS.am-ի թղթակցին ասացին ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ որ մայիսի 6-ին, ժամը 00.02-ին Մարգարյան փողոցի թիվ 20/3 շենքի 1-ին մուտքի դիմաց 2 անհայտ անձինք ծեծի էին ենթարկել «Շանթ» հեռուստաընկերության հեռուստահաղորդավար Նվեր Մնացականյանին եւ դիմել փախուստի: Հեռուստալրագրողը վնասվածքներ էր ստացել գլխին, ձեռքին եւ ոտքին: NEWS.am-ը դեռ հուլիսի 23-ին էր գրել, որ լրագրողի վրա հարձակումը բացահայտվել է, իսկ դրա հեղինակը ԱԺ պատգամավորներից մեկն է:Wednesday, September 2, 2009
Ոստիկանությունը հրաժարվում է պատասխանել Նվեր Մնացականյանի հնչեցրած մեղադրանքներին
ՀՀ ոստիկանությունը հրաժարվում է մեկնաբանել «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Նվեր Մնացականյանի՝ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հասցեին հնչեցրած մեղադրանքները:
Հիշեցնենք, որ ոստիկանապետը իր ասուլիսի ժամանակ, մեկնաբանելով «Շանթի» լրագրողի ծեծի ենթարկելու փաստը, նշել էր, թե երկու երիտասարդ նրան շփոթել են ինչ-որ մի աղջկա հոր հետ եւ ծեծի ենթարկել: «Բանից պարզվեց անհեթեթ մի պատմություն, որի հետ, ընդհանրապես, այդ մարդը կապ չունի։ Ինչ-որ աղջկա պատմություն։ Շփոթել են Նվեր Մնացականյանին մեկի հոր հետ»,- նշել էր Ալիկ Սարգսյանը:
«Շանթի» մեկնաբանն իր հերթին, անդրադառնալով ոստիկանապետի հայտարարությանը, նշել էր, թե դա «ամենաանհեթեթ մեկնաբանությունն է»: «Կարելի էր ավելի լուրջ բան գտնել: Չեմ կարծում, թե այդտեղ հատուկ միտում կա ոստիկանապետի կողմից գործը շեղելու, բայց մյուս կողմից էլ մի փոքր վիրավորված եմ, որ այդ ուղղությունն է ստանում գործը»,- ընդգծել էր Մնացականյանն ու հավելել, թե իրեն ծեծի են ենթարկել ոչ թե ինչ-որ երիտասարդներ, այլ «սափրագլուխներ»: Ավելին, Մնացականյանը պնդել էր, որ իրեն ծեծողները կապ են ուենցել գործարար Հրանտ Վարդանյանի հետ:
ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հրաժարվեցին մեկնաբանել «Շանթի» հաղորդավարի մեղադրանքները: «Ոստիկանապետն իրենն է ասել, Նվեր Մնացականյանն՝ իրենը»,- NEWS.am-ի թղթակցին ասացին ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ որ մայիսի 6-ին, ժամը 00.02-ին Մարգարյան փողոցի թիվ 20/3 շենքի 1-ին մուտքի դիմաց 2 անհայտ անձինք ծեծի էին ենթարկել «Շանթ» հեռուստաընկերության հեռուստահաղորդավար Նվեր Մնացականյանին եւ դիմել փախուստի: Հեռուստալրագրողը վնասվածքներ էր ստացել գլխին, ձեռքին եւ ոտքին: NEWS.am-ը դեռ հուլիսի 23-ին էր գրել, որ լրագրողի վրա հարձակումը բացահայտվել է, իսկ դրա հեղինակը ԱԺ պատգամավորներից մեկն է:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment