Wednesday, September 2, 2009

Դավութօղլուն զանգել է Լավրովին

News.am 1-9-2009- Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այսօր զանգահարել է ռուսաստանցի իր գործընկերոջը՝ Սերգեյ Լավրովին եւ տեղեկություններ հաղորդել Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման ընթացքի մասին: Հիշեցնենք, որ երեկ Շվեյցարիայի, Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունները հաղորդագրություն էին տարածել՝ վեց շաբաթվա ընթացքում ձեռնամուխ լինել հարաբերությունների կարգավորմանը: Դավութօղլուն նաեւ Լավրովին խնդրել է, որ Ռուսաստանն ավելացնի իր ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ Կովկասում կայուն եւ մշտական խաղաղություն հաստատելու համար:

No comments: