Հարցազրույց գրող, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանի հետ
-Ձեր կարծիքով, ի՞նչ է իշխանությունը, և որոնք են նրա ձևավորման մեխանիզմները և գործառույթները:
-Հայաստանում սովորաբար իշխանություն համարվում է կառավարման մեխանիզմը կամ համակարգը, բայց իշխանությունը միայն կառավարման համակարգ չէ, իշխանությունը ավելի շուտ համակարգերի միասնություն է, որը մեզանում այսօր չկա: Իշխանությունը և կառավարման մեխանիզմն է, և գրավոր օրենքն է, և բիզնեսն է, և մամուլն է, և արվեստն է, և եկեղեցին է, և համակեցության նորմերն են: Սակայն այսօր տեղի է ունեցել կենտրոնացում, և այս ամենը հավաքվել է հենց կառավարման համակարգի մեջ: Այսինքն` և օրենք ստեղծողը, և օրենք խախտողը, և օրենքը պահպանելու կոչվածը, և հոգևոր արժեքներ ներկայացնողը, և բիզնեսմենը, և այսպես կոչված մտավորականը, և տեղեկատվություն տարածողը կենտրոնացած են մի տեղում: Եթե դրանք իրապես տարանջատված, անկախ լինեին ու իրարից անկախ գործեին, կունենային կարգավորման գործառույթ, ինչն, ըստ իս, իշխանության թիվ մեկ խնդիրն է:
-Ի՞նչ է, սա իշխանությունների մշակած հատուկ քաղաքակությո՞ւն:
-Դժվար թե: Իշխանության մեջ չկա մեկը, ով ընդունակ է քաղաքականություն մշակելու: Այսօր իշխանության գլխին կանգնած մարդկանցից, ես ավելի շուտ կխոսեմ Ռոբերտ Քոչարյանի մասին, քան` Սերժ Սարգսյանի, որովհետև Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի էպոխայի գործիչ էր և հիմա պարզապես զբաղեցրեց իր տեղը: Սա Ռոբերտ Քոչարյանի մտակերտվածքի արդյունքն է, որն ինքն իրականացրել է հարկադրական, ուժային և այլ մեթոդներով` իրեն շրջապատելով մի զանգվածով, որին ես կոչում եմ քաղքենիություն:
-Ի՞նչ է, քաղքենիություն չկա՞ր 90-ականներին:
-Քաղքենիությունը միշտ եղել է ու կլինի, ուրիշ բան է, թե քաղքենիությանն ինչքան տեղ և ինչ դիրք է տրվում: Իմ կարծիքով, մեր իրականության մեջ քաղքենիությունը շատ հստակ ձևավորվել է 60-ականներին: Քոչարյանի մտակերտվածքը պարզապես արժանացավ քաղքենիության հավանությանն, ու վերջինիս մասնակցությամբ մենք ստացանք այն, ինչ ունենք այսօր:
-Պետությունը և իշխանությունն, ըստ Ձեզ, արդյոք նույնն են:
-Պետությունը և իշխանությունը նույնը չեն: Պետությունը հաստատուն արժեք է, իսկ իշխանությունը` փոփոխական: Վերցրեք Ռուսաստանը, Եվրոպան, Ամերիկան, պետությունները հարյուրամյակներով կան, իսկ իշխանությունները փոխվում են` երբեմն անճանաչելիորեն: Ինչքան փոփոխելի լինի իշխանությունը, այնքան հաստատուն կլինի պետությունը: Վատ իշխանությունն է, որ իրեն նույնացնում է պետության հետ: Լավ իշխանությունը, ընդհակառակը, գիտի, որ ինքը որոշակի ժամկետի մեջ է, որոշակի ռոտացիայի է ենթակա ու այդ ժամկետից հետո հեռանալու է, իսկ պետությունը մնալու է իր բոլոր արժեքներով: Լավ իշխանությունն աշխատում է իր գործունեությամբ ներգրավվել այդ արժեքների մեջ:
-Համամի՞տ եք այն կարծիքին, որ յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր իշխանությանը:
-Ոչ: Մեր ժողովուրդը հայտնվել է այս վիճակում ոչ թե այն պատճառով, որ թացը չորից տարբերելու, ճիշտ ընտրություն կատարելու ունակություն չունի, այլ որովհետև իր կատարած ընտրությունից հետո միշտ գրանցվել են հակառակ արդյունքներ: Ընդհանրապես սովորություն կա ժողովրդին մեղադրելու, բայց միայն կարելի է մեղադրել նրանում, որ ինքը խաբված լինելու դեպքում ահաբեկչությամբ չի զբաղվում: Ի վերջո, Հայաստանի անցած ուղին ցույց է տալիս, որ մեր ժողովուրդը գրեթե միշտ ընդդիմությանն է ընտրել` 98-ին ընտրել է Կարեն Դեմիրճյանին, 2003-ին` Ստեփան Դեմիրճյանին, 2008-ին` Լևոն Տեր-Պետրոսյանին:
-Իսկ 96-ի՞ն:
-Մնում եմ նույն կարծիքին, ինչ որ արտահայտել եմ միշտ:
-Ի՞նչ ճանապարհով կարող է հասարակությունը վերադարձնել իշխանություն ձևավորելու իր իրավունքը
-Պետք չէ վերադարձնել հասարակությանն այն իրավունքը, որը նա իրականացնում է: Բացառությամբ 96-ի, որը լուրջ ուսումնասիրության կարիք ունի, հասարակությունը միշտ ընտրել է ընդդիմությանը: Սա արդեն վկայում է, որ ժողովուրդն առաջընթացը տեսնում է փոփոխության մեջ:
-Ի՞նչ որակներով իշխանություն կուզեիք, որ լիներ Հայաստանում
-Աննկատ իշխանություն: Ես կուզենայի լիներ մի իշխանություն, որի մասին չմտածեի, որին չտեսնեի: Ամերիկայում, օրինակ, հարցնում են` ո՞վ է Քոնդոլիզա Ռայսը, պատասխանում են rice, այսինքն` բրի՞նձ: Դա պարզապես իդեալական վիճակ է, երբ մարդը չի մտածում՝ ով է զբաղված կարգավորմամբ: Վերջին հաշվով մեր տներում, երբ լույս է վառվում, այդ լույսը մեզ մատակարարում են ինչ-որ մեկի կարգավորմամբ, ում մենք չենք ճանաչում: Բայց այդ մարդը կարգավորմամբ է զբաղվում, որ ասենք լարումը չտատանվի, լույսը չանջատվի և այլն: Նորմալ իշխանությունը պետք է լինի այդ տեսակի: Ես չեմ ասում բացարձակապես չճանաչեն, թող ճանաչեն նրանք, ովքեր հետաքրքրված են: Ես մեծ հաճույքով ժամանակս կնվիրեի այլ հետաքրքրությունների:
-Եւ ե՞րբ կձևավորվի կարգավորման այդ մեխանիզմը, իշխանափոխությա՞ն միջոցով:
-Այո, իշխանափոխության կամ ավելի ճիշտ իշխանափոխությունների միջոցով: Օրինակ, թեև ինձ համարում եմ Կոնգրեսի համակիր և Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակից, բայց երբ հարցնում են` եթե Լևոն Տեր-Պետրոսյանը գա իշխանության, ամեն ինչ ուղղվելո՞ւ է, ասում եմ` իհարկե ամեն ինչը չի ուղղվելու: Ամեն իշխանություն թող իր չափով ուղղի եւ մտածի իշխանության արդար փոխանցման մասին:
-Ո՞ւմ շահերն է ներկայացնում ու պաշտպանում Հայաստանի իշխանությունը:
-Իշխանությունը մեր երկրում զբաղված է ինքնապաշտպանությամբ:
-ՀԱԿ-ի գործիչները պնդում են, որ լինելու են արտահերթ նախագահական ընտրություններ:
-Բոլոր քաղաքական ուժերն էլ ինչ-որ բան ասում են: Նրանք ունեն իրենց ծրագրերն ու առաջնահերթությունները: ՀԱԿ-ն էլ պահանջում է քաղբանտարկյալների ազատում, արտահերթ խորհրդարանական, նախագահական ընտրություններ, և դա նորմալ է: Նպատակներին հասնելու համար մշակվում է մարտավարություն, որը մինչ օրս չի հիասթափեցրել: Ես արագ գործողությունների կողմնակից չեմ: Անկեղծ ասած, ինձ շարժումն է դուր գալիս: Ենթադրենք հիմա այսինչ նախարարի աթոռին բազմած է Կիրակոսը, վաղը արագ փոփոխություն է կատարվում ու այդտեղ հայտնվում է Պողոսը: Եթե այդ արագության մեջ հասարակությունը չի հասցնում փոխվել, ինձ համար աթոռատիրոջ փոփոխությունը ոչինչ չի նշանակում: Եթե չփոխվի հասարակությունը, չձևավորվի քաղաքացիական արժեհամակարգ, Հայ ազգային կոնգրեսը չէ, Տեր Աստված էլ չի կարող էական փոփոխություններ կատարել:
-Ինչպե՞ս փոխել հասարակությանը, եթե նույն այդ հասարակությունը զրկված է հեռուստաեթերի ազատ խոսքից, ապրում է անտեղյակ և անհաղորդ: Ինչպե՞ս ընդգրկել, ինչպե՞ս արթնացնել հասարակությանը:
-Իմ շփումները մարդկանց հետ (լինեն Երևանում, թե Երևանից դուրս), ցույց են տալիս, որ իշխանության հսկողության տակ գտնվող հեռուստաալիքները շատ կարևոր մի գործ են անում` հասարակությանը սովորեցնում են համեմատել, տեսնել մի բան, ընկալել` ուրիշ: Եթե սա այսպես չլիներ, հանրահավաքների օրերին մայրաքաղաք մտնող ճանապարհները չէին փակվի, իսկ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները հերթափոխն ավարտելուն պես կգնային տուն:
ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ
«Լրագիր» 11-9-2009-Saturday, September 12, 2009
ԼԻՆԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

«Լրագիր» 11-9-2009-
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment