/PanARMENIAN.Net/ 11.09.2009 - Օգոստոսի 31-ին հրապարակված Արձանագրությունները պատրաստ էին դեռեւս մարտին: Ապրիլի 23-ին հանրության դատին հանձնված հիմնական սկզբունքները վերցված են այս Արձանագրություններից: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀՇ վարչության անդամ, 1992-96թթ. արտաքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Իգիթյանը: Նա ուշադրություն է հրավիրել Արձանագրությունների ստեղծման նախապատմությանը: Ըստ նրա, փաստաթղթի բնօրինակը ստեղծվում է երկու լեզուներով եւ դրանք են համարվում իրավական ուժ ունեցող փաստաթղթեր: Արձանագրությունների դեպքում բնօրինակը, որը իրավական ուժ ունի, գրվել է անգլերեն լեզվով, հետո արդեն թարգմանվել հայերեն ու թուրքերեն: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը թելադրվում է արտերկրից: Արձանագրությունները ստեղծվել են ԱՄՆ Պետդեպարտամենտում, հետո արդեն թարգմանվել: Նույն մարդն է զբաղվում հայ-թուրքական հարաբերություններով եւ Ղարաբաղի հարցով»,-ասել է Իգիթյանը: Նա ընդգծել է, որ այս փաստաթղթերի վտանգը դրանց մեկնաբանության մեջ է եւ անընդունելի է այն փաստը, որ փաստաթուղթը սկզբում գրվել է անգլերենով:
Իգիթյանը նաեւ քննադատել է Արձանագրության այն կետը, որտեղ ասվում է պատմաբանների միջազգայն հանձնաժողովի ստեղծման մասին, որը կուսումնասիրի Հայոց ցեղասպանությունը` ասելով, որ այս հարցը ոչ մի կապ չունի հայ-թուրքական սահմանի բացման հետ:Saturday, September 12, 2009
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը վերահսկում է ԱՄՆ-ն
/PanARMENIAN.Net/ 11.09.2009 - Օգոստոսի 31-ին հրապարակված Արձանագրությունները պատրաստ էին դեռեւս մարտին: Ապրիլի 23-ին հանրության դատին հանձնված հիմնական սկզբունքները վերցված են այս Արձանագրություններից: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀՇ վարչության անդամ, 1992-96թթ. արտաքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Իգիթյանը: Նա ուշադրություն է հրավիրել Արձանագրությունների ստեղծման նախապատմությանը: Ըստ նրա, փաստաթղթի բնօրինակը ստեղծվում է երկու լեզուներով եւ դրանք են համարվում իրավական ուժ ունեցող փաստաթղթեր: Արձանագրությունների դեպքում բնօրինակը, որը իրավական ուժ ունի, գրվել է անգլերեն լեզվով, հետո արդեն թարգմանվել հայերեն ու թուրքերեն: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը թելադրվում է արտերկրից: Արձանագրությունները ստեղծվել են ԱՄՆ Պետդեպարտամենտում, հետո արդեն թարգմանվել: Նույն մարդն է զբաղվում հայ-թուրքական հարաբերություններով եւ Ղարաբաղի հարցով»,-ասել է Իգիթյանը: Նա ընդգծել է, որ այս փաստաթղթերի վտանգը դրանց մեկնաբանության մեջ է եւ անընդունելի է այն փաստը, որ փաստաթուղթը սկզբում գրվել է անգլերենով:
Իգիթյանը նաեւ քննադատել է Արձանագրության այն կետը, որտեղ ասվում է պատմաբանների միջազգայն հանձնաժողովի ստեղծման մասին, որը կուսումնասիրի Հայոց ցեղասպանությունը` ասելով, որ այս հարցը ոչ մի կապ չունի հայ-թուրքական սահմանի բացման հետ:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment