Tert.am- 20-9-2009- “Հայ և թուրք ժողովուրդների միասին ապրելը շատ վտանգավոր է, նրանք չեն կարող հաշտ ու խաղաղ ապրել”, - կարծում է Վարդան Պետրոսյանը, քանի որ հավասարակշռված չի համարում 2 կողմերի վարած քաղաքականությունը: Մասնավորապես, ըստ նրա, մինչ Հայաստանում հավատացնում են, թե թուրքերը նորմալ ժողովուրդ են, ի վերջո պետք է հարաբերություններ հաստատել նրանց հետ, Թուրքիայում գրքեր են տպում ու երեխաներին սովորեցնում, որ հայերն են ցեղասպանություն կատարել:
“Ես գերադասում եմ ապրել մի տանը, որի դռները փակ են, բայց ապրել կարգին”, - պնդում է Վարդան Պետրոսյանն ու օրինակներ բերում Ֆրանսիայում մահմեդականների վարած անօրինական ու անկարգ կյանքից, թե ինչպես են ավերում, փորձում իրենց վայրագություններով գերիշխել Եվրոպայում:
Հայաստանի “խեղդվելը”, ինչպես նշում են որոշ մասնագետներ` նկատի ունենալով փակ սահմանը, Վարդան Պետրոսյանը փակ սահմանի հետ չի կապում, նրա համոզմամբ “խեղդվելը” ներսից է գալիս, քանի որ, ըստ նրա, հայկական բոլոր թագավորություններն էլ ինքնակործան են եղել:
Դերասանի կարծիքով` պետք չէ խաբվել այլ պետությունների առաջադրած նպաստավոր պայմաններին: “Թուրքիայի քաղաքական գիտակցության մեջ կա հայերին բնաջնջելու հստակ մտադրություն”: Սա հասկանալու համար Վարդան Պետրոսյանն առաջարկում է ավելի շատ գրքեր կարդալ:
Ինքը հարցով հատկապես սկսել է հետաքրքրվել 2004թ-ից հետո, երբ սկսել է ավելի շատ գրքեր կարդալ` մեծամասամբ ֆրանսերենով, ու հիմա շատերից ավելի լավ է հասկանում հարցի լրջությունը:
“Թուրքիային Եվրամիություն մտցնելու համար միշտ էլ օգտագործում են հայկական խաղաքարտը”, - հաստատում է Վարդան Պետրոսյանն ու ավելացնում. “բայց որքան կարող ենք մենք քաղաքական գործերի խաղալիք դառնալ”:
Բայց իր անհանգստությունը Վարդան Պետրոսյանը վախկոտություն չի համարում, այլ պարզ զուշավորություն ու սթափություն: Իսկ ընդհանարպես դերասանի համոզմամբ մենք այսօր դեռ մեր ներքին խնդիրները պիտի լուծենք և հետո միայն տարվենք սահմանը բացելով և ինչ-որ տնտեսական զարգացումներով: “Քանի դեռ մենք ներսում մի շարք խնդիրներ ունենք, մեր իմունային համակարգը թույլ է, հետևաբար դրսի վտանգն ավելի մեծ է”, - հավատացած է նա:
“7-ը չափի, 1-ը կտրի” հայտնի ասացվածքն է մեր իշխանություններին հուշում Վարդան Պերոսյանը` խոսելով ստեղծված իրավիճակում հետագա անելիքների մասին:Monday, September 21, 2009
Վարդան Պետրոսյանը լա՞վ է ճանաչում թուրքերին
Tert.am- 20-9-2009- “Հայ և թուրք ժողովուրդների միասին ապրելը շատ վտանգավոր է, նրանք չեն կարող հաշտ ու խաղաղ ապրել”, - կարծում է Վարդան Պետրոսյանը, քանի որ հավասարակշռված չի համարում 2 կողմերի վարած քաղաքականությունը: Մասնավորապես, ըստ նրա, մինչ Հայաստանում հավատացնում են, թե թուրքերը նորմալ ժողովուրդ են, ի վերջո պետք է հարաբերություններ հաստատել նրանց հետ, Թուրքիայում գրքեր են տպում ու երեխաներին սովորեցնում, որ հայերն են ցեղասպանություն կատարել:
“Ես գերադասում եմ ապրել մի տանը, որի դռները փակ են, բայց ապրել կարգին”, - պնդում է Վարդան Պետրոսյանն ու օրինակներ բերում Ֆրանսիայում մահմեդականների վարած անօրինական ու անկարգ կյանքից, թե ինչպես են ավերում, փորձում իրենց վայրագություններով գերիշխել Եվրոպայում:
Հայաստանի “խեղդվելը”, ինչպես նշում են որոշ մասնագետներ` նկատի ունենալով փակ սահմանը, Վարդան Պետրոսյանը փակ սահմանի հետ չի կապում, նրա համոզմամբ “խեղդվելը” ներսից է գալիս, քանի որ, ըստ նրա, հայկական բոլոր թագավորություններն էլ ինքնակործան են եղել:
Դերասանի կարծիքով` պետք չէ խաբվել այլ պետությունների առաջադրած նպաստավոր պայմաններին: “Թուրքիայի քաղաքական գիտակցության մեջ կա հայերին բնաջնջելու հստակ մտադրություն”: Սա հասկանալու համար Վարդան Պետրոսյանն առաջարկում է ավելի շատ գրքեր կարդալ:
Ինքը հարցով հատկապես սկսել է հետաքրքրվել 2004թ-ից հետո, երբ սկսել է ավելի շատ գրքեր կարդալ` մեծամասամբ ֆրանսերենով, ու հիմա շատերից ավելի լավ է հասկանում հարցի լրջությունը:
“Թուրքիային Եվրամիություն մտցնելու համար միշտ էլ օգտագործում են հայկական խաղաքարտը”, - հաստատում է Վարդան Պետրոսյանն ու ավելացնում. “բայց որքան կարող ենք մենք քաղաքական գործերի խաղալիք դառնալ”:
Բայց իր անհանգստությունը Վարդան Պետրոսյանը վախկոտություն չի համարում, այլ պարզ զուշավորություն ու սթափություն: Իսկ ընդհանարպես դերասանի համոզմամբ մենք այսօր դեռ մեր ներքին խնդիրները պիտի լուծենք և հետո միայն տարվենք սահմանը բացելով և ինչ-որ տնտեսական զարգացումներով: “Քանի դեռ մենք ներսում մի շարք խնդիրներ ունենք, մեր իմունային համակարգը թույլ է, հետևաբար դրսի վտանգն ավելի մեծ է”, - հավատացած է նա:
“7-ը չափի, 1-ը կտրի” հայտնի ասացվածքն է մեր իշխանություններին հուշում Վարդան Պերոսյանը` խոսելով ստեղծված իրավիճակում հետագա անելիքների մասին:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment