News.am 12-9-2009- Թուրքիայում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում այս տարվա ապրիլի 22-ից ընդմիջում հաստատվեց մինչ օգոստոսի 31-ը, երբ Շվեցարիայի միջնորդությամբ Հայաստանը եւ Թուրքիան հրապարակեցին հարաբերությունների կարգավորման հայտնի արձանագրությունները: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ժամանակավոր ընդմիջումը Թուրքիայում նշանավորվեց այդ երկրի համար եւս մեկ կարեւոր նախաձեռնությամբ: Թուրքիայի իշխանությունները՝ ի դեմս «Արդարություն եւ զարգացում» կուսակցության, հայտարարեցին քրդական հարցի կարգավորման նախաձեռնության մասին` Թուրքիայի ժողովրդավարացման շրջանակներում: Այսինքն Թուրքիան զուգահեռ փորձում է կարգավորել, թե Հայաստանի հետ հարաբերությունները, թե Թուրքիայի ներսում` քրդական խնդիրը:
Ներկայումս Թուրքիան, ավելի կոնկրետ` թուրքական իշխանությունները, կանգնած են շատ լուրջ մարտահրավերների առաջ: Թուրքիան միաժամանակ փորձում է լուծել իր պատմության երկու ամենակարեւոր խնդիրները: Թե ինչքանով են իշխանությունների մտադրությունները լուրջ, ցույց կտա ժամանակը: Երկուսն էլ Թուրքիայի համար տարիների ընթացքում եղել են ամենալուրջ խնդիրները, որոնց լուծման փոխարեն Թուրքիան տարիներ ի վեր պայքարել է դրանց դեմ` ծախսելով ահռելի գումարներ: Թուրքական մամուլում հայտնված մի տեղեկության համաձայն, Թուրքիան քրդական զինյալների դեմ պայքարում վերջին 30 տարում ծախսել է 420 միլիարդ դոլար՝ չհաշված համաշխարհային մակարդակով հակահայկական քարոզչությանը ուղղված միլիոնավոր դոլարները: Բացի այդ, տարբեր արտաքին ուժեր տարբեր առիթներով, թե հայկական հարցի, թե քրդական հարցի գործոնը օգտագործելով, ճնշում են գործադրում Թուրքիայի վրա: Թուրքիան այս հարցերը ինչ որ չափով կարգավորելով՝ կազատվի այդ ճնշումներից: Ավելին, ինչպես մի առիթով հայտարարեց Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենտ Առինչը, այս հարցերը լուծելուց հետո Թուրքիայի ճանապարհը ոչ ոք չի փակի եւ Թուրքիան կդառնա ավելին քան տարածաշրջանային ուժ: Եւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման խնդիրը եւ քրդական հարցի կարգավորման խնդիրը Թուրքիայում ունեն որոշակի նմանություններ: Թուրքական ընդդիմությունը խիստ դեմ է հանդես գալիս եւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, եւ քրդական հարցի կարգավորման նախաձեռնությանը: Սակայն քրդական խնդրի լուծման հետ կապված կա Թուրքիայի ներսի ճնշումը, ինչը չի կարելի ասել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հետ կապված, որը հիմնականում բացատրվում է արտաքին ճնշումներով:
Թուրքիայում թեժ ամռան հետ մեկտեղ շարունակվեցին թեժ քաղաքական իրադարձությունները: Շարունակվող աղմկահարույց «Էրգենեկոնի» գործով դատավարությունները, մամուլում հրապարակված ենթադրյալ «Արդարություն եւ զարգացում կուսակցության եւ Ֆեթուլահ Գյուլենի վերացման պլանը», Թուրքիայի զինված ուժերի ծովային ստորաբաժանումներում հայտնաբերված հանցագործ խմբավորումը եւ դրա հետեւանքով լարված ներքաղաքական իրադարձությունների ֆոնին Թուրքիայի իշխանությունները՝ ի դեմս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ նախագահ Աբդուլահ Գյուլի, հայտարարում են քրդական հարցի կարգավորման հնարավորության մասին: Դեռեւս մի քանի ամիս առաջ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը հայտարարեց, որ շուտով քրդական հարցում կլինեն դրական տեղաշարժեր: Իսկ արդեն հուլիսի վերջին Աբդուլահ Գյուլը գտնվելով իր ծննդավայր Կայսերի քաղաքում՝ հայտարարեց, որ քրդական հարցը Թուրքիայում կլուծվի ժողովրդավարական արժեքների բարձրացման արդյունքում:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես բազմիցս հանդես է եկել հայտարարությամբ, որ կառավարությունը պատրաստել է քրդական խնդիրը կարգավորող նախաձեռնություն: Էրդողանը հայտարարել է, որ քրդական հարցի կարգավորման մանրամասները հայտնի կդառնան մինչ տարեվերջ: Նա նաեւ հայտարարել է, որ քրդական հարցի կարգավորումը տեղի է ունենալու Թուրքիայում ժողովրդավարական արժեքների արժեվորմամբ: Այս համատեքստում Էրդողանը համաձայնվեց հանդիպել թուրքական խորհրդարանում միակ քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության (DTP) առաջնորդ Ահմեդ Թուրքի հետ: Այս հանդիպումը կրկին խիստ քննադատվեց ընդդիմության կողմից: Վերջիններս Էրդողանին մեղադրեցին, թե, ըստ էության, նա հանդիպում է PKK –ի (Քրդական բանվորական կուսակցություն) հետ: Այսինքն ընդդիմությունը քրդամետ «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը նույնացնում է PKK-ի հետ: Ավելին, ուշադրություն չդարձնելով ընդդիմության մեղադրանքները քրդական հարցի կարգավորման շուրջ, Էրդողանը հայտարարեց, որ ինչ գնով էլ լինի, միեւնույնն է՝ այդ գործընթացը հասցնելու է իր ավարտին: Եվ անգամ երբ սեպտեմբերի 8-ին Թուրքիայի հարավ-արեւելյան հատվածներում թուրքական զինված ուժերի եւ քուրդ զինյալների միջեւ բախման հետեւանքով զոհվեց 8 թուրք զինվորական, վարչապետ Էրդողանը կրկին հայտարարեց, որ ոչինչ չի կարող խանգարել քրդական հարցի կարգավորման նախաձեռնությանը:
Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմից, որի ղեկավարն է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտարարած քրդական հարցի կարգավորման նախաձեռնությունը հանդիպեց Թուրքիայի ընդդիմադիր երկու կուսակցությունների բուռն հակազդեցությանը: Թե «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալը, թե «Ազգայնական շարժում» (Գորշ գայլերի քաղաքական թեւ) կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելին սկսեցին խիստ կերպով հանդես գալ Էրդողանի հայտարարած նախաձեռնության դեմ: Առանձնապես կոշտ մեղադրանքներով հանդես եկավ «Ազգայանական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին: Նա Թուրքիայի վարչապետ Էրդողանին մեղադրեց Թուրքիան բաժանելու համար: Էրդողան-Բահչելի փոխադարձ վիրավորանքները արդեն զավեշտի էին հասնում: Քրդական հարցի կարգավորման նախաձեռնության շրջանակներում Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը, այցելելով հիմնականում քրդաբնակ Բիթլիսի Գյուրոյմակ ավան, այն անվանում է հին անունով` Նորշին: Այս արտահայտությունը եւս մեկ առիթ եղավ, որ ընդդիմությունը մեղադրի իշխանություններին: Էրդողանը անմիջապես պատասխանեց ընդիմության մեղադրանքներին, մասնավորապես՝ Դեւլեթ Բահչելիին: Էրդողանը դիմեց Բահչելիին. «Երբ Ալփարսլանը 1071 թվականին գրավեց Մանազկերտը, նա այդ անունը չփոխեց, չնայած, որ դա հայկական անուն է, դուք Ալփարսլանից ավելի ազգայնակա՞ն եք, երբ Օսմանյան կայսրության հիմադիր Օսմանը գրավեց Բիլեջիկը, նա դրա անունը չփոխեց, դուք Օսմանի՞ց էլ եք ազգայնական, Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը , երբ Անկարան դարձրեց մայրաքաղաք, նրա անունը չփոխեց, չնայած, որ այն լատինական անուն է, դուք Աթաթուրքի՞ց էլ եք ազգայնական»,-հարցրել է Թուրքիայի վարչապետ Էրդողանը ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելիին:
Եւ ահա «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փաստաբանները, ուսումնասիրելով Բահչելիի մեղադրանքները Էրդողանի եւ նրա ղեկավարած կուսակցության նկատմամբ, որոշեցին միանգամից երկու դատական հայց ներկայացնել «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելիի դեմ: Մեկը անձամբ Էրդողանի անունից, մյուսը «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անունից: Դրանից շատ չանցած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավորները եւս դատական հայց ներկայացրեցին՝ այս անգամ «Ազգայնական շարժում» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավորների դեմ:
Քրդական հարցի կարգավորման նախաձեռնությանը իր խորհուրդներն ու հրահանգներն է տալիս Իմրալի կղզում 1999 թվականից ցմահ բանտարկված PKK-ի առաջնորդ Աբդուլահ Օջալանը: Օջալանը իր փաստաբանների հետ պարբերաբար ուղերձներ է հղում: Իսկ ահա ամռանը հայտարարեց, որ կազմում է քրդական հարցի լուծման ճանապարհային քարտեզ եւ շուտով կներկայացնի: Օգոստոսի վերջին Օջալանի փաստաբանը հայտարարեց, որ արդեն օգոստոսի 20-ին ճանապարհային քարտեզը հանձնվել է բանտի ղեկավարությանը, եւ թույլտվություն ստանալուց հետո այն կհրապարակվի: Օջալանը ուղերձներից մեկում ասում էր, որ քրդերը անկախություն չեն ուզում, նրանք ուզում են, որ պետությունը քրդերին ճանաչի, իսկ քրդերը կճանաչեն պետությանը: Նա նշում էր, որ քրդերը կունենան երկու համատեղ հայրենիք Թուրքիան եւ Քուրդիստանը: Նա համարում էր, որ Թուրքիայի մեջ մտնող Քուրդիստանը պետք է լայն լիազորություններ ունենա: Օջալանի պատրաստած ճանապարհային քարտեզը, ըստ նրա վերջին հայտարարության, ընդհանուր առմամբ 760 էջ է կազմում:
Օջալանը հայտնի է իր յուրահատուկ հայտարարություններով: Այսպես՝ նա հայտարարել էր, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ նախագահ Գյուլը խնդրել են իրեն՝ օգնելու լուծել քրդական խնդիրը: Մի հետաքրքիր զուգադիպությամբ, գտնվելով տարբեր վայրերում՝ Գյուլը եւ Էրդողանը միեւնույն ժամին հերքեցին Օջալանի ասածները: Պակաս հետաքրքիր չէ Օջալանի պատասխանը Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությանը եւ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիին, որոնք խիստ դեմ են հանդես գալիս Էրդողանի հայտարարած քրդական հարցի լուծման նախաձեռնությանը: Օջալանը, դիմելով Դեւլեթ Բահչելիին, ասաց, որ եթե 40 միլիոն քուրդ ոտքի կանգնի, պետություն չի մնա: Իսկ քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության անդամներից մեկը հայտնեց, որ եթե քրդական հարցը չլուծվի, կսկսի Քրդստանի առանձնանալու պահանջով հանդես գալ: «Առանձնանալ» արտահայտությունը դուր չէր եկել Օջալանին, որը ասաց, որ «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության անդամները չգիտեն թե ինչ են խոսում եւ խնդրեց Էրդողանին արագացնել խնդրի կարգավորման գործընթացը: Օջալանի հետ կապված մի լուր հայտնվեց թուրքական մամուլում, որ նրա հետ ակտիվ կապի մեջ է Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայությունը (MIT), որը չի հավանել Օջալանի մշակած քրդական հարցի լուծման ճանապարհային քարտեզը եւ հետ է ուղարկել այն Օջալանին` վերանայելու համար:
Թուրքական խորհրդարանի միակ քրդական կուսակցությունը, ( «Ժողովրդավարական հասարակությունը», DTP) որը այնտեղ ունի ընդամենը 22 պատգամավոր, ակտիվորեն աջակցում է քրդական խնդրի կարգավորման գործընթացին: Քրդական կուսակցության ղեկավար Ահմեդ Թուրքը հայտնել է իրենց աջակցությունը իշխանությունների հայտարարած քրդական նախաձեռնությանը, սակայն նա հայտարարել է նաեւ, որ քրդական հարցի կարգավորման բանալին գտնվում է Իմրալի կղզում բանտարկված Օջալանի ձեռքում եւ առաջարկում է իշխանություններին՝ հաշվի առնել այս հանգամանքը: Թուրքիայի ընդդիմությունը՝ ի դեմս «Ժողովրդա-հանրապետական» եւ «Ազգայնական շարժում» կուսակցությունների, խիստ դեմ հանդես գալիս քրդական «Ժողովրդավարական հասարակություն» (DTP) կուսակցությանը՝ համարելով նրան ահաբեկչական կառույցին սատարող կուսակցություն: Քրդական կուսակցության առաջնորդ Ահմեդ Թուրքը սեպտեմբերի սկզբին Վանում քրդերի կողմից կազմակերպված հանրահավաքում անդրադարձավ իրեն քննադատողներին ` «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալին եւ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիին՝ հայտարարելով, որ նրանք նույնիսկ հովվի գործ չեն կարող անել:
Քրդական նախաձեռնության ընթացքում Թուրքիայում այնպիսի բաներ են կատարվում, որ 10 տարի առաջ դրանք լրիվ անհավանական կթվային: Մինչ 1991 թվականը քրդերեն լեզուն Թուրքիայում արգելված էր, իսկ այժմ Թուրքիայի համալսարաններում պետք է բացվեն քրդերեն լեզվի եւ գրականության բաժիններ, որոնց բացմանը Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը իր հավանությունն է տվել: Թուրքիայի արեւելյան հատվածում երկար տարիներ գոյություն ունեցող մի շարք զինվորական անցակետեր, որոնք մայրուղիներին ստուգում էին անցնող բոլոր երթեւեկության միջոցները, հանվել են։ Թուրքիայի հարավ-արեւելյան որոշ շրջաններում որոշում է կայացվել փողոցների եւ տեղանունների անունները գրել երեք լեզվով` թուրքերեն, քրդերեն եւ արաբերեն: Դիարբեքիրի ոստիկանությունը հայտարարեց, որ ընդունում է ոստիկանների քրդերեն լեզուն սովորելու անհրաժեշտությունը: Սեպտեմբերին սկզբին Դիարբեքիրում կազմակերպված միջոցառմանը մասնակցում էր նաեւ տեղի կայազորային զինվորական երգչախումբը, որը ժողովրդի առաջ, ի թիվս այլ երգերի, կատարում էր քրդական PKK-ն կազմավորողներից մեկի եղբոր կողմից ստեղծած «Ջանե Ջանե» հայտնի երգը, որը գրվել է բանտում:
Ինչպես ցույց են տալիս Թուրքիայում տեղի ունեցող զարգացումները եւ իշխանությունների հաստատակամ հայտարարությունները` ամեն գնով կարգավորելու քրդական խնդիրը, թուրքական իշխանություններին սպասում են լուրջ փորձություններ: Թուրք հասարակության զգալի մի հատված կողմ է իշխանությունների նախաձեռնությանը: Դա Թուրքիայում խաղաղություն հաստատելու մի հույս է: Չէ, որ հազարավոր ծնողներ իրենց զավակներին ուղարկում են թուրքական բանակ՝ վախը սրտում, հանկարծ իրենց որդին չդառնա քուրդ PKK-ի անդամ զինյալների հետ բախման զոհը: Քրդերի մեջ էլ շատ են հավատացողները, որ Էրդողանը կլուծի իրենց խնդիրները, եւ ամեն ինչ խաղաղությամբ կավարտվի: Իհարկե, քրդերի մի մասն էլ չի հավատում իշխանություններին, համարելով սա հերթական իմիտացիա: Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ Թուրքիայում ընթացող քրդական հարցի կարգավորման նախաձեռնությունը կարողացել է բեկում մտցնել Թուրքիայի քրդաբնակ շրջաններում, սակայն դեռեւս պարզ չէ թե որքան կմոտենան իշխանությունները քրդական հարցի կարգավորման ավարտին, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ թուրքական իշխանությունների դեմ կանգնած է նաեւ մյուս կարեւոր խնդիրը` Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը:
Անդրանիկ ԻսպիրյանMonday, September 14, 2009
Թուրքիան մարտահրավերների առաջ. Քրդական հարցի կարգավորում

Անդրանիկ Իսպիրյան
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment