Monday, September 14, 2009

Որո՞նք են ամենավտանգավոր բջջային հեռախոսները

Tert.am- 14-9-2009 - Գիտնականներին վաղուց է մտահոգում բջջային հեռախոսների ազդեցության խնդիրը մարդու առողջության վրա։ Շվեդ գիտնականները պնդում են, որ եթե միևնույն հեռախոսը օգտագործում են 10 տարի շարունակ, ապա առավել մեծ է լսողական նյարդի չարորակ ուռուցքի առաջացման հավանականությունը։ Environmental Working Group ամերիկյան կազմակերպությունը կազմել է առավել վտանգավոր բջջային հեռախոսների վարկանիշային աղյուսակը, հաղորդում է Cnews.ru-ն։ Վտանգավոր բջջային հեռախոսների տասնյակի մեջ են ընդգրկվել Motorola-ի հինգ հեռախոսներ, RIM սմարթֆոնը և T-Mobile myTouch 3G սմարթֆոնը։ Նշենք, որ ամենաանվտանգ հեռախոսը Samsung ֆիմայի բջջային հեռախոսն է՝ 0,35 վտ/կգ։

No comments: