«Առավոտ» 15-9-2009- «Կովկասի տարածաշրջանում Ադրբեջանը Թուրքիայի, ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի համար շատ կարեւոր երկիր է»,- թուրքական «Սաբահ» թերթի մատուցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: «Չնայած այս երկրի հետ մեր ազգակցական կապերին, Ադրբեջանը նույնպես կարեւոր նշանակություն ունի տարածաշրջանում: Ուստի՝ Հայաստանի հետ բանակցություններում մենք հաշվի կառնենք Ադրբեջանի շահերը»,- կրկնել է թուրք նախարարը՝ հավելելով, որ Թուրքիան կպնդի ղարաբաղյան հակամարտությունը արագ կարգավորելու անհրաժեշտությունը. «Թուրքական դիվանագիտությունը ի վիճակի է ասել «ոչ», եթե մեր շահերը հաշվի չառնվեն»:
Wednesday, September 16, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment