Monday, September 21, 2009

Իրանից եկած Նարեն փորձեց կարդալ Գեղարդի եկեղեցու պարսկերեն արձանագրությունները

Սեպտեմբերի 16-ին ՙԱրի տուն՚ ծրագրի մասնակիցների ՙՀայրենագիտության՚ վերջին դասընթացն էր: Դասավանդվող առարկայի արդեն փորձված մանկավարժներ Նարինե եւ Մաքրուհի Գեւորգյաններն ամփոփեցին անցածը, հարցուպատասխանների միջոցով ամրապնդեցին հայոց լեզվի, Հայ Առաքելական եկեղեցու պատմության, հայկական թագավորական դինաստիաների մասին գիտելիքները: Այնուհետեւ պատանիներն ու երիտասարդներն այցելեցին Գառնիի հեթանոսական տաճար: Արեւի աստծուն` Միհրին նվիրված` հայ ժողովրդի հեթանոսական շրջանի մշակույթի կոթողը եւ Գառնիի գեղատեսիլ բնությունն ապահովեցին մասնակիցների բարձր տրամադրությունը եւ իրենց ժողովրդի պատմության մասին գիտելիքներով հարստանալու ցանկությունը: Վրացահայ Դիանա Միրզոյանին հետաքրքրում էր 1679թ. երկրաշարժի պատճառով կործանված տաճարի վերակառուցման պատմությունը, Ռուսաստանից եկած Դիանա Զաքինյանը հարցրեց. ՙԻսկ քրիստոնեության ընդունումից հետո ինչպե՞ս վարվեցին հեթանոսական տաճարի հետ՚: Էքսկուրսավարը չհապաղեց պատասխանել, որ տաճարը ծառայել է որպես ամառանոց հայ թագավորների համար: Հաջորդ կանգառը Գեղարդի միջնադարյան վանքն էր, որ հեռավոր անցյալում կոչվել է Այրիվանք: Պատանիները մագլցում էին վանքի քարայրային կառույցներով, իսկ Իրանից եկած Նարե Ֆուլադյանը փորձում էր կարդալ մատուռի պատերի վրա գրված մի քանի նվիրաբերական պարսկերեն արձանա¬գրություն¬: Մասնակիցներն անհամբեր էին` տեսնելու կապուտակ Սեւանը: Մեղմ ու պարզկա եղանակը նպաստեց զբսանքին լճի ափով, պատանիներն ու աղջիկներն անդադար լուսանկարվում էին, իսկ հետո եղան ՙՍուրբ Կարապետ՚ եկեղեցում եւ մոմեր վառեցին` հանուն Հայրենիքի եւ Սփյուռքի միավորման:

1 comment:

Anonymous said...

menk el aghoten yev ashkhadenk hanoon hayreniki yev spyoorki miavorman hamar